«Արժեք (Տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
== Արժեքի աշխատանքային տեսություն ==
{{Հիմնական|Արժեքի աշխատանքային տեսություն}}
Արժեքի աշխատանքային տեսությունը համակարգվել է անգլիական դասական քաղաքատնտեսության (տնտեսագիտության) ներկայացուցիչների կողմից` հանձինս [[Վիլյամ Պետի|Վիլյամ Պետիի]], [[Ադամ Սմիթ|Ադամ Սմիթի]] և [[Դավիթ Ռիկարդո|Դավիթ Ռիկարդոյի]]: Արժեքի աշխատանքային տեսությունը հետագայում զարգացրեց գերմանացի տնտեսագետ [[Կարլ Մարքս|Կարլ Մարքսը]]։ Արժեքի աշխատանքային տեսության համաձայն` երկու տարբեր սպառողական հատկություններ ունեցող բարիքների` ընդհանրականն այն է, որ դրանք [[մարդ|մարդու ]][[աշխատանք|աշխատանք<nowiki/>ի ]]<nowiki/>արդյունք են: Հենց արդյունքի մեջ առարկայացած աշխատանքն էլ կազմում է դրա արժեքը: Երբ փոխանակության ժամանակ, ապրանքները նույն արժեքն ունեն, նշանակում է` առաջին [[բարիք|բարիքի]] վրա ծախսվել է այնքան աշխատանք, որքան երկրորդի վրա: Արդյունքի մեջ առարկայացած աշխատանքը, ըստ [[Կարլ Մարքս|Կարլ Մարքսի]], երկակի բնույթ ունի: Դա մի կողմից՝ որոշակի (կոնկրետ) աշխատանք է, իսկ մյուս կողմից` վերացական: Որպես որոշակի աշխատանքի ծախսում ստեղծվում է այս կամ այն սպառողական հատկությամբ արդյունք (հաց, կոշիկ, կոստյում և այլն): Արդյունք արտադրողների աշխատանքները տարբեր են: Այդ տարբերություններն արտահայտվում են հումքի, նյութերի, սարքավորումների, գործիքների, արտադրության բնույթի և պայմանների, ինչպես նաև որոշակի արդյունքի ([[հաց]], [[կոշիկ]], կոստյում և այլն) միջոցով: Անկախ ծախսված որոշակի աշխատանքի բնույթից` այն իրենից ներկայացնում է մարդկային էներգիայի ([[մկան|մկանների]], [[Ուղեղ|ուղեղի]], [[Նյարդային համակարգ|նյարդերի]] և այլն), այսինքն` աշխատանքի ծախսում ընդհանրապես: Եթե վերացարկում կատարենք որոշակի աշխատանքից, ապա արդյունքում կունենանք աշխատանքի ծախսում ընդհանրապես: Դա էլ վերացական աշխատանքն է: Ըստ արժեքի աշխատանքային տեսության մարքսյան մեկնաբանության` արդյունքների փոխանակության ժամանակ հիմք է ընդունվում հենց վերացական աշխատանքը, այսինքն` աշխատանքի ծախսումն ընդհանրապես` անկախ դրա որոշակի ձևից: Վերացական աշխատանքն էլ կազմում է այս կամ այն արդյունքի արժեքը: Արժեքն, ըստ Կ.Կարլ Մարքսի, արդյունքի մեջ մարմնավորված (բյուրեղացած) վերացական աշխատանքն է: Յուրաքանչյուր բարիք այս կամ այն որոշակի աշխատանքի արդյունքն է, իսկ փոխանակության ժամանակ հանդես է գալիս որպես վերացական աշխատանքի արդյունք:
== Սահմանային օգտակարության տեսություն ==
{{Հիմնական|Սահմանային օգտակարության տեսություն}}