«Արժեք (Տնտեսագիտություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Արժեքի տեսություն ==
Արտադրողների համար կարևոր է տարբեր բարիքների (ցորենի, կոշիկի, կոստյումի, պանրի, մսի և այլն) փոխանակային հարաբերակցության, այսինքն` դրանց արժեքի մեծության որոշումը: Արժեքը պայմանավորված է ռեսուրսի սահմանափակությամբ: Դա ստիպել է [[մարդ|մարդկանց]] գտնել ռեսուրսների օգտագործման արդյունավետ ուղի: Որպես այդպիսի կարևոր ուղի [[Ադամ Սմիթ|Ադամ Սմիթը]] համարել է աշխատանքի հասարակական բաժանումը: Այդ գործընթացը աստիճանաբար նպաստել է արտադրության ամենահիմնական գործոնների ([[աշխատանք]], [[կապիտալ]], [[բնական ռեսուրսներ]], ձեռնարկատիրություն) ավելի արդյունավետ օգտագործմանը և տարբեր տնտեսավարող սուբյեկտների միջև փոխանակային հարաբերությունների առաջացմանը: Անգամ բնատնտեսությանԲնատնտեսության ժամանակ եղել է գործունեության ոլորտների բաժանում և դրանց արդյունքների փոխանակություն: Աշխատանքի հասարակական բաժանմանը նպաստել է նաև ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունն ինչպես տարբեր տնտեսական շրջանների, այնպես էլ երկրների միջև: Աշխատանքի հասարակական բաժանման արդյունքում տարբեր արտադրողներ մասնագիտանում են այս կամ այն արդյունքի արտադրության մեջ: Աշխատանքի բաժանման վրա հիմնված տնտեսության պայմաններում նախ` որևէ տնտեսավարող սուբյեկտ չի կարող բավարարել իր [[պահանջմունք|պահանջմունքները]]` առանց մյուսների հետ անհրաժեշտ փոխանակության հարաբերության, երկրորդ` միմյանց նկատմամբ ձևավորվում է փոխադարձ կախվածություն, երրորդ` ավելի է կարևորվում սեփականության իրավունքի հաստատումը արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների նկատմամբ: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ որևէ արտադրող արդյունքը ստեղծում է ոչ թե իր անմիջական պահանջմունքները բավարարելու, այլ փոխանակելու համար: Այդ փոխանակության շնորհիվ նա ձեռք է բերում իրեն անհրաժեշտ բարիքները, որոնք սահմանափակ են, և այդ հիմքի վրա էլ ներկայացնում է դրանց նկատմամբ իր գնահատականը: Սա [[Բարիք|բարիքի]] արժեքն է: Արժեքը դրսևորվում է փոխանակային հարաբերությունների միջոցով: Տեղի է ունենում բարիքների փոխանակություն, որոնք ունեն իրենց արժեքները կամ գնահատականները:
 
== Արժեքի աշխատանքային տեսություն ==