«Սահմանային օգտակարության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
 
== Սահմանային օգտակարություն ==
Սահմանային օգտակարություն որոշելու ժամանակ անհրաժեշտություն է առաջանում որոշակիորեն գնահատելու օգտակարության նվազման սահմանը: Որպես այդպիսի սահման համարվում է [[բարիք|բարիքի]] այն չափը, որը բավարարում է «անհետաձգելի պահանջմունքը»: Այսինքն` այդ չափը (քանակությունը) կամ նմուշը դեռևս բավարարման շրջանակներ ունի: Որոշակի սահմանից հետո բարիքի այդ մասնաչափի կամ նմուշի վերջին միավորի ավելացումը, դրա նկատմամբ հագեցվածության պատճառով, այլևս չի իրացվում: Այդ վերջինՎերջին միավորը համարվում է օգտակարության սահմանը: Սահմանային օգտակարության տեսության միջոցով կարելի է բացատրել նաև «Սմիթի պարադոքսը», որի էությունը հետևյալն է.{{Քաղվածք|Ինչու [[ջուր]]ը, որն այդքան անհրաժեշտ է [[մարդ|մարդուն]] և ունի ավելի մեծ օգտակարություն, քան [[ադամանդ]]ը, ավելի փոքր արժեք (գնահատական) ունի:}}
Դրա համար անհրաժեշտ է տարբերակել «ընդհանուր օգտակարություն» և «սահմանային օգտակարություն» հասկացությունները: Ջրի ընդհանուր օգտակարության աստիճանը, հասարակական կենսագործունեության տեսանկյունից, բարձր է ադամանդի ընդհանուր օգտակարությունից, բայց դրանց արժեքը (գնահատականը) որոշվում է ոչ թե ընդհանուր օգտակարությամբ, այլ` սահմանային, որի մեծությունը որոշվում է այդ բարիքի սահմանափակության աստիճանով: Սահմանային օգտակարության տեսության համաձայն` բարիքի կամ արդյունքի արժեքը որոշվում է դրա վերջին միավորի օգտակարությամբ, որի հիմքում ընկած է բարիքի նկատմամբ հագեցվածության աստիճանը: