«Ղարաբաղի կուսակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 72.
[[Հայ]] ժողովուրդը [[15]]-րդ դարում զուրկ էր պետականությունից<ref name="h"/> թե՛ սեփական հողում, թե՛ [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիա]]յում<ref name="h"/><ref name="e">http://gumilevica.kulichki.net/HE2/he2510.htm</ref>։ Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ [[Բյուզանդական կայսրություն]]ն ու [[Վրաստան|Վրացական թագավորությունը]]<ref name="b"/>։ Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող [[Բագրատունիներ]]ը, [[Արծրունիներ]]ն ու Սյունիները<ref name="b"/>։ [[Վրաց Բագրատունիներ]]ի հովանավորության տակ ստեղծված [[Զաքարյան Հայաստան|Զաքարյանների իշխանապետության]] օրոք առաջացած նոր իշխանական տները՝ [[Օրբելյաններ]]ը, [[Պահլավունիներ]]ը, [[Պռոշյաններ]]ը ևս հետզհետե անկում էին ապրում<ref name="h"/><ref name="b"/>։ [[Հայկական լեռնաշխարհ]]ով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին<ref name="b"/>։ Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ<ref name="h"/><ref name="b"/><ref>http://web.archive.org/web/20120603234033/http://www.yerevan.am/edfiles/files/ANDZNAGIR/patmakan%20aknark.pdf</ref>։ Դարի թերևս միակ լուսավոր իրադարձությունը [[1441]] թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր [[Վաղարշապատ]]։ Շուրջ մեկ հազարամյակ դեգերելով՝ կաթողիկոսական աթոռը ետ է վերադառնում, և կաթողիկոս է ընտրվում [[Կիրակոս Ա Վիրապեցի]]ն։ Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ<ref name="b"/>։
 
[[Պատկեր:Vagharshapat ancient.jpg|Վաղարշապատի ամրոցի կառուցումը պարսիկների կողմից 17-րդ դարում|մինի|աջից]]Այս վիճակում էր Հայաստանը, երբ Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում [[15]]-րդ դ. վերջերին և [[16]]-րդ դ. սկզբներին սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված [[Իրան|Սեֆյան Պարսկաստան]]ն ու [[Օսմանյան կայսրություն|սուլթանական Թուրքիան]]<ref name="h"/><ref name="a"/>։ Սեֆյան պետության հիմնադիր Շահ Իսմայիլ I-ը ([[1502]]- [[1524]]) ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ [[16-րդ դար]]ի սկզբներին հիմնադրում է մի հսկայական երկիր, որի մեջ մտան [[Պարսկաստան]]ը, [[Միջագետք]]ը, [[Ատրպատական]]ը և [[Վրաստան]]ն ու [[Հայաստան]]ը<ref name="ա"/><ref name="a"/>։ Այդ նույն ժամանակներում հզորանում էր նաև սուլթանական Թուրքիան, որը [[15]]-րդ դ. դարի վերջերին իր սահմանն արևելքում հասցրեց [[Եփրատ]] գետը<ref name="ա"/>՝գետը՝ Հայաստանի արևմտյան սահմանագիծը։ Սկսած այդ ժամանակներից Հայաստանը ավելի քան 2 դար դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ։ Փոփոխակի հաջողություններով և երկար կամ կարճ ընդհատումներով մղված այդ պատերազմները մղվում էին Հայաստանը և գրավելու համար<ref name="a"/>։
Այս ժամանակաշրջանում էլ իրանաբնակ թյուրքական ցեղերը [[Արևելյան Հայաստան]]ի [[Արցախ]], [[Ուտիք]] և [[Սյունիք]] նահանգներին անվանում են ''Ղարաբաղ''՝ թուրքերեն ղարա՝ սև, պարսկերեն բաղ՝ այգի։
Տող 84.
== Ադրբեջանցիների պատմական կեղծարարություններ ==
[[Պատկեր:The Hall of Mirrors in the Palace of the Sardar.jpg|մինի|աջից|Սարդարի պալատում]]
'''1.''' [[16-րդ դար]]ի սկզբին [[Պարսկաստան]]ում հաստատվել էր [[Սեֆյաններ|Սեֆյան]] արքայական ընտանիքը։ Նրա ներկայացուցիչները սերում էր [[Իրանական Ատրպատական]]ի [[Արդաբիլ (նահանգ)|Արդաբիլ]] քաղաքից։ [[Արաբերեն]] տառադարձմամբ Ատրպատականը («ատր»-կրակ, «պատական» կամ «պայական»՝ հեթանոս) հնչում է որպես Ազարբայեջան (آذربايجان)։ Երկիրն այդպես է կոչվել հարյուրամյակներ շարունակ՝ սկսած [[7-րդ դար]]ից, և, ըստ էության, դուրս է մղել իրանական ծագում ունեցող «Ատրպատան» եզրույթը։ Սա հիմք է տալիս [[ադրբեջանցի]]ներին պնդել, որ շահական Պարսկաստանը ավելի քան [[200]] տարի իշխած Սեֆյան դինաստիայի ([[1502]]-[[1722]]) ներկայացուցիչները ադրբեջանցիներ էին<ref name="j">[http://www.erevangala500.com/ Երևանի բերդի մասին ադրբեջանական կայք]</ref><ref name="g">[http://www.youtube.com/watch?v=oO_kVFlN3TQ «Ադրբեջանական» քաղաք Երևան]</ref>, իսկ Սեֆյան Իրանը՝ ադրբեջանական պետություն։ Սակայն ժամանակակից [[Ադրբեջանի Հանրապետություն]]ը քարտեզի վրա հայտնվել է միայն [[20-րդ դար]]ում՝ Իրանական Ադրբեջանի տարածքներից դուրս՝ կապ չունենալով վերջինիս հետ, թեպետ կոչվել [[Իրանական Ադրբեջան|Իրանի Ադրբեջան]] ([[Ատրպատական]]) նահանգի անունով<ref name="ա"/><ref name="a"/><ref name="b">[http://www.iranicaonline.org/articles/erevan-1#ii The persian khanate of Erevan, Iranica]</ref>։ ''Ադրբեջան'' և ''ադրբեջանցի'' տերմինները ժամանակակից ըմբռնումով սկսել են գործածվել միայն [[1918]] թվականից, երբ պատմական [[Քրիստոնեություն|քրիստոնյա]] [[Աղվանք]] երկրի տարածքում առաջացավ [[Իսլամ|մուսուլմանական]] Ադրբեջանը։ Հետևաբար Սեֆյանների շրջանում՝ [[16-րդ դար|16]]-[[18-րդ դար]]երում, նման հասկացություններ ուղղակի չկային։
[[Պատկեր:Red bridge, Yerevan.jpg|մինի|ձախից|[[Կարմիր կամուրջ (Երևան)|Երևանի Կարմիր կամուրջը]]]]
'''2.''' Թուրքմենական ցեղերից Երևանը գրավելուց հետո Սեֆյան Շահ Իսմայիլը կուսակալության ղեկավար է նշանակում իր հարազատներից մեկին, որը Երևանի անունով կոչվում է Ռևան-ղուլու խան, թարգմանաբար՝ Երևանի ծառա։ Նա դառնում է [[Երևանի կուսակալություն|Երևանի կուսակալության]] առաջին ղեկավարը։ Ադրբեջանցիների պնդմամբ՝ [[1512]] թվականին նա ամայի տեղում կառուցել է Երևան բերդաքաղաքը իր անունով կոչել «Ռեվան» կամ «Իրավան», որտեղից գալիս է Երևան անունը<ref name="j"/>։ Հետևաբար, քանի որ նա Սեֆյան ադրբեջանական ընտանիքից էր, ուրեմն հիմնել է ադրբեջանական քաղաք<ref name="j"/><ref name="g"/>։ Այս կեղծ վարկածը ադրբեջանցիները առաջ էին քաշել [[2012]] թվականին՝ բերդի [[500]]-ամյակը նշելու (1512-2012) և միջազգային հանրության ուշադրությունը գրավելու համար<ref name="j"/><ref name="g"/>։ Իրականում բերդը կառուցվել է Ռևան ղուլու կուսակալից 70 տարի անց՝ [[1582]]-[[1583]] թվականներին թուրքական բանակի զորահրամանատար Ֆարհադ փաշայի կողմից, երբ [[Օսմանյան կայսրություն|օսմանյան]] զորքերը տիրացել էին [[Արևելյան Հայաստան]]ին<ref name="ա"/><ref name="a"/>։ Բերդը կառուցվել էր վաղնջագույն հայկական ամրոցի հիմքի վրա։ Ըստ [[7-րդ դար]]ի պատմիչ [[Սեբեոս]]ի՝ [[Երևանի բերդ]]ը համառ դիմադրություն է ցույց տվել արաբական զորքերին՝ նրանց արշավանքների ժամանակ (640, 642-643, 650)։
 
[[Պատկեր:Երևանի բերդը 1900-ական թթ..jpg|մինի|Երևանի բերդը]]
Տող 95.
 
[[Պատկեր:Pokhos- Petros.jpg|մինի|[[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|Երևանի սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին]]]]
'''5.''' Ադրբեջանցիների համոզմամբ՝ ռուսական զորքերի և հայ կամավորական ջոկատների կողմից Երևանը ազատագրելուց առաջ քաղաքն ունեցել է բացառապես ադրբեջանական բնակչություն, իսկ հայերը բնակվել են շրջակա գյուղերում ու արվարձաններում<ref name="j"/><ref name="g"/>։ Սակայն դեռևս [[15]]-րդ դարում, երբ Երևանը դարձել էր [[Երևանի կուսակալություն|թուրքմենական կուսակալության]] կենտրոն, ուներ 15,000 զուտ հայկական բնակչություն, կառուցապատված էր եկեղեցիներով ու վանքերով, որոնցից ամենահայտնին [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|սուրբ Պողոս-Պետրոս]] եկեղեցին էր (այժմ՝ քանդված, տարածքում՝ [[Մոսկվա կինոթատրոն]])։ Ամբողջ կուսակալության տարածքում, այդ թվում՝ Կարսի շրջանում, հաշվվում էր մոտ 500,000 մարդ, որոնցից հայեր էին 400,000-ը<ref>Massoume Price. Iran’s diverse peoples: a reference sourcebook</ref>։ [[1603]]-[[1604]] թվականներին [[Շահ Աբբաս Առաջին]]ի կողմից [[Պարսկաստան]] է բռնագաղթեցվում ավելի քան 300,000 հայ<ref name="b"/><ref>James Stuart Olson, Lee Brigance Pappas, Nicholas Charles Pappas. An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires</ref><ref name="c">Hewsen, Robert H. (2001). Armenia: A Historical Atlas. Chicago: University of Chicago Press. p. 168. ISBN 0-226-33228-4.</ref>։ Շարունակվող պատերազմների<ref name="b"/>, ինչպես նաև Կարսի շրջանի՝ Թուրքիային միանալուց հետո [[1639]] թվականին ([[Հայաստանի չորրորդ բաժանում]]), հայերի թիվը այդպես էլ չի աճում<ref name="b"/>, և տատանվում է 40-50 հազարի շրջանում<ref name="ա"/><ref name="b"/>։ Մուսուլմանների՝ [[թուրքեր]]ի, [[քրդեր]]ի, [[կովկասյան թաթարներ]]ի ու [[պարսիկներ]]ի ընդհանուր քանակը չէր հասնում 100,000-ի<ref name="a"/><ref name="b"/><ref name="c"/>։ Միայն այդ ժամանակահատվածում է, որ Երևանի բերդում բնակվել են մուսուլմաններ։
 
==Ղարաբաղի կուսակալությունը 17-րդ դարում: Կուսակալության կործանումը==