«Ղարաբաղի կուսակալություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 72.
[[Հայ]] ժողովուրդը [[15]]-րդ դարում զուրկ էր պետականությունից<ref name="h"/> թե՛ սեփական հողում, թե՛ [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիա]]յում<ref name="h"/><ref name="e">http://gumilevica.kulichki.net/HE2/he2510.htm</ref>։ Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ [[Բյուզանդական կայսրություն]]ն ու [[Վրաստան|Վրացական թագավորությունը]]<ref name="b"/>։ Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող [[Բագրատունիներ]]ը, [[Արծրունիներ]]ն ու Սյունիները<ref name="b"/>։ [[Վրաց Բագրատունիներ]]ի հովանավորության տակ ստեղծված [[Զաքարյան Հայաստան|Զաքարյանների իշխանապետության]] օրոք առաջացած նոր իշխանական տները՝ [[Օրբելյաններ]]ը, [[Պահլավունիներ]]ը, [[Պռոշյաններ]]ը ևս հետզհետե անկում էին ապրում<ref name="h"/><ref name="b"/>։ [[Հայկական լեռնաշխարհ]]ով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին<ref name="b"/>։ Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ<ref name="h"/><ref name="b"/><ref>http://web.archive.org/web/20120603234033/http://www.yerevan.am/edfiles/files/ANDZNAGIR/patmakan%20aknark.pdf</ref>։ Դարի թերևս միակ լուսավոր իրադարձությունը [[1441]] թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր [[Վաղարշապատ]]։ Շուրջ մեկ հազարամյակ դեգերելով՝ կաթողիկոսական աթոռը ետ է վերադառնում, և կաթողիկոս է ընտրվում [[Կիրակոս Ա Վիրապեցի]]ն։ Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ<ref name="b"/>։
 
[[Պատկեր:Vagharshapat ancient.jpg|Վաղարշապատի ամրոցի կառուցումը պարսիկների կողմից 17-րդ դարում|մինի|աջից]]Այս վիճակում էր Հայաստանը, երբ Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում [[15]]-րդ դ. վերջերին և [[16]]-րդ դ. սկզբներին սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված [[Իրան|Սեֆյան Պարսկաստան]]ն ու [[Օսմանյան կայսրություն|սուլթանական Թուրքիան]]<ref name="h"/>։<ref name="ա"/><ref name="a"/>։ Սեֆյան պետության հիմնադիր '''Շահ Իսմայիլ I'''-ը ([[1502]]- [[1524]]) ակ-կոյունլու թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով՝ [[16-րդ դար]]ի սկզբներին հիմնադրում է մի հսկայական երկիր, որի մեջ մտան [[Պարսկաստան]]ը, [[Միջագետք]]ը, [[Ատրպատական]]ը և [[Վրաստան]]ն ու [[Հայաստան]]ը<ref name="ա"/><ref name="a"/>։ Այդ նույն ժամանակներում հզորանում էր նաև սուլթանական Թուրքիան, որը [[15]]-րդ դ. դարի վերջերին իր սահմանն արևելքում հասցրեց [[Եփրատ]] գետը<ref name="ա"/>՝ Հայաստանի արևմտյան սահմանագիծը։ Սկսած այդ ժամանակներից Հայաստանը ավելի քան 2 դար դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ։ Փոփոխակի հաջողություններով և երկար կամ կարճ ընդհատումներով մղված այդ պատերազմները մղվում էին Հայաստանը և գրավելու համար<ref name="a"/>։
Այս ժամանակաշրջանում էլ իրանաբնակ թյուրքական ցեղերը [[Արևելյան Հայաստան]]ի [[Արցախ]], [[Ուտիք]] և [[Սյունիք]] նահանգներին անվանում են ''Ղարաբաղ''՝ թուրքերեն ղարա՝ սև, պարսկերեն բաղ՝ այգի։