«Թըրք Վեն Լեյք»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 28.
Վանիկ Հովսեփյանը ծնվել է Բոստոնում ([[Մասսաչուսեթս]]), [[Թուրքիա]]յից փախստական հայկական ընտանիքում։ Ընտանիքով տեղափոխվում է [[Նյու Յորք]] , որտեղ երաժշտական կրթություն է ստանում Տոտենվիլի բարձրագույն դպրոցում, որտեղ Օտտո Սեզանի ղեկավարությամբ [[հարմոնիա]] է ուսումնասիրում։ Հետո ավարտում է կոնսերվատորիան։ Ավարտելուց հետո հետաքրքրվում է [[ջազ]]ով։ Ջազային երաժշտի կարիերան սկսում է Չիք Ուեբի նվագախմբում։ Նվագում է կիթառ, 19 տարեկանում կատարվում է նրա գործիքավորած երաժշտությունը։ 1940-ական թվականներին նվագում է բազմաթիվ ջազ խմբերում։ [[1954]] թվականին ստեղծում է իր ջազ-քառյակը։<ref>[http://novostink.ru/mir/84339-armyanin-s-neobychnoy-familiey.html Տարօրինակ ազգանունով հայը] {{ref-ru}}</ref> Նրա գործիքավորումները կատարում էին Քաունթ Բեյսին, Լայոնել Հեմփթընը և Բենի Գուդմանը։ Նվագել է Չառլի Բարնեթի, Լայոնել Համփթընի, Բադի Ռիչի, Սառա Վոգանի հետ և Գուդմանի հանրահայտ նվագախմբում։<ref name=nyt/>
Մինչև 1993 թվականը Վանիկ Հովսեփյանը դասավանդել է Սթեյթն Այլանդի քոլեջում ({{lang-en|College of Staten Island}})։ Մի շարք գրքերի հեղինակ է եղել, երաժշտական «Մետրոնոմ» ամսագրում հոդվածների շարքի հեղինակ էր, որտեղ գրում էր ջազում [[կիթառ]]ի դերի մասին։ Ստեղծագործել է դասական ոճում, իր իսկական անունով։
Մահացել է 2002 թվականի սեպտեմբերի 1-ին Նյու Յորքի Սթեյթըն Այլանդ ({{lang-en|Staten Island}}) ծերանոցում։
|