«Շարուրի հարթավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Շարուրի հարթավայր''' ([[Շարուր]]ի դաշտ), Սադարակի հարթավայր, Մերձարաքսյան հարթավայրի հյուսիս-արևմուտքում, [[Նախիջևան]]ի մասը ԻԽՍՀԻՀ-ում, [[Արփա]] գետը [[Արաքս]]ին միախառնվելու շրջանում։ Շարուրի հարթավայրը եռանկյունաձև Է, որի հիմքը ([[Արաքս]] գետով) մոտ 38 կմ Է, բարձրությունը ([[Արփա]] գետով)՝ 14 կմ։ Հյուսիսից և արևելքից սահմանափակված է Ուրծի և [[Վայք]]ի լեռնաշղթաներով, արևմուտքից` Արաքս գետով։ Հարավ-արևելքում միանում է Նախիջևանի հարթավայրին։
 
Մակերևույթը հարթ Է, մինչև 800 մ միջին բարձրությամբ և դեպի հարավ-արևմուտք՝ թույլ թեքությամբ։ [[Կլիմա]]ն [[կիսաանապատ]]ային, չոր [[տափաստան]]ային Է, բնութագրվում է շոգ ու չոր [[ամառ]]ներով և սակավաձյուն [[ձմեռ]]ներով։ [[Հունվար]]ի միջին ջերմաստիճանը -2°C-ից մինչև -3°C է (նվազագույնը՝ -30°C), հուլիսինը՝ 25-27°C (առավելագույնը՝ 43°C), տարեկան տեղումները՝ 200-300 մմ։ Խորշակային օրերը՝ մոտ 70։