«Շարուրի հարթավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Շարուրի հարթավայր''' ([[Շարուր]]ի դաշտ), Սադարակի հարթավայր, Մերձարաքսյան հարթավայրի հյուսիս-արևմուտքում, [[Նախիջևան]]ի մասը ԻԽՍՀ-ում, [[Արփա]] գետը [[Արաքս]]ին միախառնվելու շրջանում։ Շարուրի հարթավայրը եռանկյունաձև Է, որի հիմքը ([[Արաքս]] գետով) մոտ 38 կմ Է, բարձրությունը ([[Արփա]] գետով)՝ 14 կմ։ Հյուսիսից և արևելքից սահմանափակված է Ուրծի և [[Վայք]]ի լեռնաշղթաներով, արևմուտքից` Արաքս գետով։ Հարավ-արևելքում միանում է Նախիջևանի հարթավայրին։

Մակերևույթը հարթ Է, մինչև 800 մ միջին բարձրությամբ և դեպի հարավ-արևմուտք՝ թույլ թեքությամբ։ [[Կլիմա]]ն [[կիսաանապատ]]ային, չոր [[տափաստան]]ային Է, բնութագրվում է շոգ ու չոր [[ամառ]]ներով և սակավաձյուն [[ձմեռ]]ներով։ [[Հունվար]]ի միջին ջերմաստիճանը -2°C-ից մինչև -3°C է (նվազագույնը՝ -30°C), հուլիսինը՝ 25-27°C (առավելագույնը՝ 43°C), տարեկան տեղումները՝ 200-300 մմ։ Խորշակային օրերը՝ մոտ 70։ խոշոր

Խոշոր գետը Արփան[[Արփա]]ն Է, որի ջրերը բազմաթիվ ջրանցքներով ամբողջությամբ վերցվում են ոռոգման համար։ Ալյուվիալ և ավազակավային հողերի վրա տարածված են օշինդրա-աղուտային կիսաանապատային բուսատեսակները։ [[Կենդանական աշխարհ]]ում գերակշռող են [[սողուն]]ներն ու միջատները, Արաքսի եղեգնուտներում հանդիպում է վայրի [[վայրի խոզ]]ը։ Շարուրի հարթավայրը զարգացած գյուղատնտեսական շրջան Է։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ և [[ծխախոտ]]ի մշակությամբ։ Անասնապահության մեջ գերակշռում է ոչխարաբուծությունը։ Բնակավայրերից նշանավոր է Իլյիչովսկը ([[Նորաշեն (քաղաք)|Նորաշեն]]):
 
{{ՀՍՀ}}