«Նախիջևանի խանություն»–ի խմբագրումների տարբերություն

Հայերը [[19-րդ դար]]ում կազմել են Նախիջևանի բնակչության շուրջ կեսը<ref name="լ"/><ref name="m"/><ref name="յ"/>, իսկ մնացածները եղել են [[Ադրբեջանցիներ|թաթարներ]], [[թուրքեր]], [[քրդեր]] և [[պարսիկներ]], որոշակի տոկոս են կազմել նաև [[ռուսներ]]ը ու [[ասորիներ]]ը: Հայկական ամենանշանավոր քաղաքը [[Ջուղա]]ն էր<ref name="յ"/><ref name="z">[http://www.armenianhouse.org/aivazyan-a/jugha/resume.html Արգամ Այվազյան, Ջուղա, ռուսերեն]</ref> , որը [[16-րդ դար]]ում ուներ շուրջ 20,000 միայն հայկական բնակչություն<ref name="լ"/><ref name="z"/>: [[Ագուլիս]]ի և [[Ջուղա]]յի վաճառականները [[16-րդ դար]]ում [[ռուս]]աց ցար [[Ալեքսեյ I|Ալեքսեյ Միխայլովիչ Ռոմանովին]] են նվիրում [[Ալմաստե գահ]]ը<ref name="լ"/>, որը պահվում է [[Մոսկվա]]յի [[Կրեմլ]]ում<ref name="լ"/>: Ջուղան հայտնի էր իր [[խաչքար]]երով<ref name="յ"/><ref name="z"/>, իսկ Ագուլիսը՝ [[եկեղեցի]]ներով<ref name="յ"/>: Միայն Ագուլիսում [[19-րդ դար]]ում կար [[11]] հայկական եկեղեցի<ref name="յ"/>, որոնցից ամենահինը սբ. [[Մեսրոպ Մաշտոց]]ն էր՝ կառուցված [[456]] թվականին: Մինչև [[20-րդ դար]]ը այս քաղաքների բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին<ref name="հ"/><ref name="յ"/>: [[1918]] թվականին թուրքական զորքերի արշավանքից հետո քաղաքները դատարկվում են, և տարիներ շարունակ անմարդաբնակ լինելով՝ [[1930]]-ական թվականներին վերաբնակեցվում են ադրբեջանական մի քանի ընտանիքներով<ref name="օ"/><ref name="լ"/><ref name="յ"/>:
 
[[Նախիջևան]] քաղաքում՝ մուսուլմանական մզկիթից, խանական պալատից ու [[Մոմինե խաթունի դամբարան|դամբարանից]] բացի՝ գործում էին 3 հայկական եկեղեցիներ, որոնցից ամենահայտնին [[Սուրբ Գևորգ եկեղեցի (Նախիջևան)|Սուրբ Գևորգ]]ն էր<ref name="յ"/>: Նախիջևանից հյուսիս գտնվում էր [[Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս)|Ապրակունիսի վանական համալիրը]]<ref name="յ"/>, որի շինարարությունն ավարտել է [[Գրիգոր Տաթևացի]]ն, որը Հովհան Որոտնեցու մահից հետո՝ [[1386]]թ. փոխարինել է նրան որպես րաբունապետ: Եկեղեցու հիմնական ծավալը կառուցված է սրբատաշ բազալտից, իսկ բարձր, սլացիկ գմբեթը՝ աղյուսից։ Հարդարանքի տարրերն են պատերի ստորին մասի բազմագույն, շախմատաձև շարվածքը և դեկորատիվ կամարաշարը<ref name="z"/>։ Եկեղեցու խորանի վերևի արձանագրության մեջ նշված է ճարտարապետի անունը՝ ''Դավիթ ուստա''։ Սբ. Կարապետ եկեղեցու ներսը [[Նաղաշ Հովնաթան]]ի որդիներ [[Հարություն Հովնաթան|Հարությունը]] և [[Հակոբ Հովնաթան|Հակոբը]] [[1740]] թվականին զարդարել են բարձրարվեստ որմնանկարներով, պահպանված հատվածներից արժեքավոր են [[Մարիամ Աստվածածին|Աստվածածնի]], [[Պողոս առաքյալ|Պողոս]] և [[Պետրոս առաքյալ]]ների դիմապատկերները<ref name="z"/>։
[[Պատկեր:Ջուղայի խաչքարերը.jpg|մինի|աջից|[[Ջուղայի խաչքարերի ոչնչացում|Ջուղայի խաչքարերը 20-րդ դարում]]]]
 
Սուրբ Կարապետ եկեղեցու ներսը [[Նաղաշ Հովնաթան]]ի որդիներ [[Հարություն Հովնաթան|Հարությունը]] և [[Հակոբ Հովնաթան|Հակոբը]] [[1740]] թվականին զարդարել են բարձրարվեստ որմնանկարներով, պահպանված հատվածներից արժեքավոր են [[Մարիամ Աստվածածին|Աստվածածնի]], [[Պողոս առաքյալ|Պողոս]] և [[Պետրոս առաքյալ]]ների դիմապատկերները<ref name="z"/>։
 
Այս և այլ եկեղեցիներն ու վանքերը հիմնականում պահպանվում էին մինչև [[1980]]-ական թվականները<ref name="յ"/>։ Այժմ դրանց փոխարեն ավերակներ են, նրանց քարերով կառուցվել են տներ, իսկ դրանց շրջապատող հայկական բնակավայրերը վերանվանվել թուրքական անուններով։ Հայաթափման արդյունքում [[1980]]-ական թվականների վերջին միակ հայկական գյուղը [[Ազնաբերդ]]ն էր (Զնաբերդ)՝ [[Վայոց Ձոր]]ի սահմանին։ Վերջին ամենահայտնի ավերածությունը [[Ջուղայի խաչքարերի ոչնչացում|Ջուղայի գերեզմանների քանդումն]] էր [[21-րդ դար]]ի սկզբին<ref>''Նախիջևանի և Ջուղայի ողջ հայկական մշակութային հուշարձանների ժառանգությունը'' Պառլամենտական խումբ Շվեյցարիա-Հայաստան (խմ.), Բեռն, 2006. էջեր 6 & 7. Քաղվածք էջ 7-ից. "Ջուղայի ոչնչացումը յուրօրինակ չէ իր տեսակի մեջ Նախիջևանում. ...մենք հայտնաբերեցինք, որ ողջ Նախիջևանում կառավարության կողմից իրականացվում են այդպիսի ոչնչացումներ ":</ref><ref>[http://www.armenianow.com/features/5782/monumental_effort_scotsman_wants_t Ադրբեջանում կառավարության կողմից իրականացվում է մշակութային հուշարձանների ոչնչացում] ''Սկոտսմենը ցանկանում է ապացուցել, որ Ադրբեջանի կառավարությունն է իրականացնում մշակութային ժառանգության ոչնչացումը'', Գայանե Մկրտչյան, Հայաստանը Հիմա, 2-ը սեպտեմբերի 2005 թ.:", անգլերեն</ref><ref>[http://www.letemps.ch/Page/Uuid/8228e572-adc0-11dd-bf59-ad3d6140ad87%7C1 Սիլվային Բեսսոն, Le Temps, 4 նոյեմբերի, 2006 թ., ֆրանսերեն]</ref>։ Այնտեղ հաշվվում էր շուրջ 10, 000 [[խաչքար]], որոնցից և ոչ մեկը մյուսին նման չէր<ref name="յ"/>։
82 200

edits