«Նախիջևանի խանություն»–ի խմբագրումների տարբերություն

 
[[Նախիջևան]]ը, որը հայերն անվանում էին նաև Նախճավան<ref name="ց"/>, հիմնադրվել է մ.թ.ա. [[16-րդ դար]]ում<ref name="լ"/> և ունի 3500 տարվա պատմություն<ref name="լ"/><ref name="ա">[http://www.abcd.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=7028#.Uu_JzD2Sw88 Մովսես Խորենացի, Հայոց պատմություն]</ref>: Այն [[Մեծ Հայք|Հայոց թագավորության]] անբաժան մաս էր կազմել նրա կազմավորումից՝ [[մ.թ.ա. 6-րդ դար]]ից սկսած<ref name="ց"/><ref name="լ"/>: Նախիջևան և [[Գողթան]] գավառները մտել են [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգի մեջ<ref name="օ"/><ref name="լ"/><ref name="ա"/>: [[9-րդ դար]]ում այն մտնում է [[Բագրատունյաց Հայաստան]]ի տարածքի մեջ՝ սկզբում որպես [[Արծրունիներ]]ի, ապա՝ [[Սյունիներ]]ի, իսկ վերջում՝ [[Բագրատունիներ]]ի կալվածք<ref name="օ"/><ref name="լ"/>: [[12-րդ դար]]ում Նախիջևանը [[Զաքարյան Հայաստան|Զաքարյան]] իշխանապետության կազմում էր, և գավառը [[Վայոց Ձոր]]ի հետ միասին ամբողջությամբ պատկանում էր [[Պռոշյաններ|Պռոշյան]] իշխանական տոհմին<ref name="ց"/><ref name="օ"/>: Նրանց օրոք կառուցվում են տասնյակ եկեղեցիներ ու վանքեր, բերդեր ու ամրություններ<ref name="ց"/>:
 
[[Պատկեր:Nakhchivan khan palace6.JPG|մինի|աջից|[[Մոմինե խաթունի դամբարան]]ը]]
[[1747]] թվականին [[Նադիր շահ]]ի սպանությունից հետո ծագումով թյուրք Հեյդար-ղուլի խանը վռնդում է Նախիջևանի պարսիկ կառավարիչ աղա Հասանին և իրեն [[Երևան]]ի ու [[Ղարաբաղ]]ի խաների նման ինքնիշխան հռչակում<ref name="ց"/><ref name="օ"/><ref name="m"/>: Նա երկիրը բաժանում է մահալների, որոնք կառավարվում էին ''միրզաբեյերի'' և ''քեդխուդաների'' միջոցով<ref name="ց"/>: Շուրջ [[50]] տարի խանության տարածքում էր [[Սիսիան]]ի մահալը, որը [[1795]] թվականին գրավում է Ղարաբաղի խանը<ref name="ց"/>: Սիսիանը մինչև [[1813]] թվականը՝ 8 տարի, մնում է [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի խանության]] տարածքում, ապա ազատագրվում ռուսական զորքերի կողմից<ref name="ց"/>: Նախիջևանի խանությունը ամենանոսր բնակեցվածն էր ամբողջ [[Անդրկովկաս]]ում: Այստեղ կար ընդամենը 2 քաղաք<ref name="ց"/>, որոնք իրականում խոշոր գյուղաքաղաքներ էին՝ Նախիջևանը և հայկական [[Ագուլիս]] ու [[Ջուղա]] քաղաքների մոտ կառուցված [[Օրդուբադ]]ը<ref name="լ"/>:
[[Պատկեր:Nakhchivan khan palace6.JPG|մինի|աջից|[[Մոմինե խաթունի դամբարան]]ը]]
Գոյության [[80]] տարիների ընթացքում Նախիջևանի խաները սերտ առևտրական ու ռազմական կապեր էին պահպանում Ղարաբաղի ու Երևանի խաների հետ<ref name="ց"/>: Իրանի շահ, Ղաջարիների դինաստիայի հիմնադիր [[աղա Մահմեդ խան]]ի [[1795]] թվականի պատժիչ արշավանքից հետո ամբողջ [[Անդրկովկաս]]ը, այդ թվում՝ Նախիջևանի խանությունը<ref name="ց"/>, մի քանի տարի կորցում է իր կարճատև ինքնիշխանությունը: [[1813]] թվականի [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի հաշտության պայմանագրով]] [[Ռուսաստան]]ը ճանաչել էր Պարսկաստանի գերիշխանությունը Երևանի ու Նախիջևանի խանությունների վրա, իսկ Պարսկաստանը հրաժարվել էր մնացած Անդրկովկասից: [[1826]] թվականին պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան խախտում է հաշտությունը և հարձակվում Ռուսաստանի վրա Նախիջևանի ու Երևանի խաների օգնությամբ: [[1827]] թվականին ռուսական զորքերը և հայ ազատագրական ջոկատները գրավում են Նախիջևանը<ref name="հ"/>, ապա՝ [[Երևան]]ը, և վերջ տալիս Նախիջևանի խանությանը<ref name="m"/> :
82 200

edits