«Մուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ tarasxal
Տող 1.
'''Մուր''', մանրահատիկ սև փոշի։ Ստացվում է [[ածխաջրածին]]ների մասնակի այրմամբ կամ [[ջերմային քայքայում|ջերմային քայքայմամբ]]։ Գնդաձև հատիկները բաղկացած են վեցանկյուններ առաջացնող [[ածխածին|ածխածնի]] [[ատոմ]]ների կոր շերտերից (գրաֆիտի բյուրեղում այդ շերտերը հարթ են)։ Մուրի հատիկների խտությունը 2 գ/մ³ է։ Զարգացած մակերևույթ ունենալու պատճառով լավ [[ադսորբենաադսորբենտ]] է։ Մուր ստանում են [[բնական գազ]]ից, [[ացետիլեն]]ից, [[նավթ]]ամթերքներից և [[Քարածուխ|քարածխի]] [[խեժ]]ից։ Մուրը պարունակում է ավելի քան 98% [[ածխածին]], 0,2—0,5% [[ջրածին]], [[ծծումբ]] և այլ [[անօրգանական նյութեր]]։ Արտադրվող մուրի մոտ 90% օգտագործվում է [[ռետին]]ի, հատկապես՝ [[դողեր]]ի արդյունաբերության մեջ՝ որպես լցոն (մեծացնում է մաշակայունությունը և ամրությունը), ինչպես նաև սև լաքեր, արծններ, տպագրական և կոսմետիկական ներկեր, պատճենահանող թղթեր, [[գրիմ]]ներ ևն պատրաստելու համար, իսկ մեծ էլեկտրահաղորդականություն ունեցող [[ացետիլեն]]ային մուրի՝ գալվանական չոր բջիջներում։ Մուրը, որպես վնասակար խառնուրդ, պարունակվում է արտադրական վառարաններից և [[ներքին այրման շարժիչներ]]ից դուրս եկող գազերում ([[ծուխ]]) և թերայրման արդյունք է։ Սպիտակ մուրը, մանրահատիկ և ամորֆ [[սիլիցիում]]ի [[երկօքսիդ]]ի պայմանական անվանումն է, որն օգտագործվում է որպես հատուկ [[կաուչուկ]]ների լցոն սպիտակ ու գունավոր [[ռետին]] պատրաստելու համար։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մուր» էջից