«Հայաստանի առաջին բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
Պարսից արքունիքն ուշադիր հետևում էր Խոսրովի գործունեությանը: Երբ նա առանց պարսից շահի համաձայնության կաթողիկոսական աթոռ բարձրացրեց [[Սահակ Պարթև]]ին, նրանից բացատրություն պահանջեցին: Հայոց թագավորը, որ հասցրել էր բավականաչափ ուժեղացնել իր դիրքերը, փորձեց հռոմեական օգնությամբ ազատվել պարսկական գերիշխանությունից: Սակայն կայսրը ոչ միայն նրան չօգնեց, այլև պարսից արքային տեղյակ պահեց Հայոց թագավորի ծրագրերի մասին: Անմիջապես պարսկական մի բանակ ներխուժեց Հայաստան և ձերբակալեց նրան: Մի խումբ հայ նախարարներ Գազավոն Կամսարականի ղեկավարությամբ փորձեցին ընդամենը 700 զինվորով ազատել նրան: Եվ մինչ այդ զորամասը ծանր կռիվ մղելով դիմադրում էր պարսկական զորքերին, հերոսների մի խումբ աշխատեց ազատել շղթայակապ թագավորին: Խոսրովին ազատել չհաջողվեց, իսկ հայկական զորամասը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ, քանի որ և ոչ մի զինվոր մարտադաշտը չլքեց՝ առաջ բերելով պարսիկների զարմանքը: Խոսրովը գահընկեց արվեց և բանտարկվեց Անհուշ բերդում:
 
Խոսրովին ազատելու թեկուզև անհաջող փորձը սթափեցրեց պարսից արքունիքին: Հասկանալով, որ ամեն մի խստություն Հայաստանում լոկ կբորբոքի հակապարսկական տրամադրությունները, Շապուհ Գ-ն ամեն ինչ թողեց նախկինի պես: Նա հայ նախարարների խնդրանքով գահ բարձրացրեց Խոսրովի եղբայր [[Վռամշապուհ Արշակունի|Վռամշապուհին]] ([[388]]-[[414]]): Նա արդեն իշխում էր միայն արևելյան հատվածում: Մեծ Հայքի բաժանումը վերահաստատվեց <ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/159/162 Մեծ Հայքի վերամիավորումը]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==