«Գերճնշում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 160.
Գերճնշումը բուժելու համար ներկայումս առկա են դեղամիջոցների մի քանի խմբեր, որոնք միասին հայտնի են որպես [[հակագերճնշումային դեղեր]]։ Դեղերի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել անձի մոտ սիրտանոթային ռիսկի չափը (ներառյալ սրտամկանի ինֆարկտի և ինսուլտի վտանգը), ինչպես նաև արյան ճնշման չափումների տվյալները, որպեսզի պարզ լինի հիվանդի մոտ սիրտանոթային համակարգի վիճակի նկարագիրը<ref name=nps01>{{cite journal |url=http://www.australianprescriber.com/magazine/33/4/108/12 |title=Drug treatment of elevated blood pressure |author=Nelson, Mark |journal=Australian Prescriber |issue=33 |pages=108–112 |accessdate=11.08.2010}}</ref> Առողջական այլ խնդիրների բացակայության պայմաններում չափավոր գերճնշում (արյան սիստոլիկ ճնշումը ցածր 160&nbsp Մմ&nbsp Ս․ս․ և/կամ դիաստոլիկ ճնշումը ցածր 100&nbsp Մմ&nbsp Ս․ս․) ունեցողների մոտ դեղորայքային բուժման արդյունքում մահացության կամ բարդությունների առաջացման վտանգի իջեցման մասին վկայող ապացույցներ չկան<ref>{{cite journal|last=Diao|first=Diana|title=Pharmacotherapy for mild hypertension|journal=The Cochrane Collaboration|year=2012|issue=8|doi=10.1002/14651858.CD006742.pub2}}</ref>։
 
Դեղորայքային բուժման դեպքում JNC-7-ի հանձնարարականները խորհուրդ են տալիս<ref name="JNC7"/> բժշկին ոչ միայն հետևել բուժման արդյունքներին, այլ նաև գնահատել դեղամիջոցներից առաջացած կողմնակի ազդեցությունները։ Արյան ճնշման իջեցումը 5&nbsp Մմմմ ս․ս․-ով նվազեցնում է ինսուլտի առաջացման վտանգը 34%-ով, սրտի իշեմիկ հիվանդությանը՝ 21%-ով, նվազում է նաև թուլամտության (դեմենցիա) զարգացման, [[սրտային անբավարարություն|սրտային անբավարարության]] և սիրտ-անոթային հիվանդություններից մահացության հավանականությունը<ref>{{cite journal |author=Law M, Wald N, Morris J |title=Lowering blood pressure to prevent myocardial infarction and stroke: a new preventive strategy |journal=Health Technol Assess |volume=7 |issue=31 |pages=1–94 |year=2003 |pmid=14604498 |url=http://www.hta.ac.uk/fullmono/mon731.pdf}}</ref>։ Բուժման նպատակը պետք է լինի արյան ճնշման իջեցումը 140/90&nbsp Մմմմ ս․ս․-ից ցածր հիվանդների մեծ մասի համար և ավելի ցածր՝ շաքարային դիաբետով կամ երիկամների հիվանդություններով տառապողների համար (որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ճնշման մակարդակը պահել 120/80&nbsp Մմ ս․ս․-ից ցածր)<ref name=nps01 /><ref>{{cite web|first=Gina |last=Shaw |url=http://www.webmd.com/content/article/73/88927.htm |title=Prehypertension: Early-stage High Blood Pressure |publisher=WebMD |date=2009-03-07 |accessdate=2009-07-03}}</ref>։ Եթե արյան ճնշումը նպատակային մակարդակին չի հասնում, պետք է կատարել փոփոխություններ բուժման մեջ, քանի որ «թերապևտիկ իներցիան» (բուժական միջոցառումների նկատմամբ կայունությունը) արյան ճնշման վերահսկման համար հստակ արտահայտված խոչընդոտ է<ref>{{cite journal|doi=10.1161/01.HYP.0000200702.76436.4b|url=http://hyper.ahajournals.org/cgi/content/abstract/47/3/345|title=Therapeutic Inertia Is an Impediment to Achieving the Healthy People 2010 Blood Pressure Control Goals|author=Eni C. Okonofua; Kit N. Simpson; Ammar Jesri; Shakaib U. Rehman; Valerie L. Durkalski; Brent M. Egan|journal=Hypertension|volume=47|issue=2006;47:345|pages=345–51|date=23.01.2006|accessdate=2009-11-22|pmid=16432045}}</ref>։
 
Տարբեր ենթախմբերի համար դեղամիջոցների լավագույն ընտրությունը կատարելուն ուղղված ուղեցույցները ժամանակի ընթացքում անընդհատ փոխվում են և տարբեր երկրներում տարբեր են։ Առաջին ընտրության լավագույն դեղամիջոցը դեռևս վիճարկվում է<ref name=Compare10>{{cite journal|last=Klarenbach|first=SW|coauthors=McAlister, FA, Johansen, H, Tu, K, Hazel, M, Walker, R, Zarnke, KB, Campbell, NR, Canadian Hypertension Education, Program|title=Identification of factors driving differences in cost effectiveness of first-line pharmacological therapy for uncomplicated hypertension|journal=The Canadian journal of cardiology|date=2010 May|volume=26|issue=5|pages=e158–63|pmid=20485695|doi=10.1016/S0828-282X(10)70383-4|pmc=2886561}}</ref>։ Քոքրանյան համագործակցությունը ({{lang-en|Cochrane collaboration}}), [[Առողջապահության համաշխարհային կազմակերպություն]]ը և Միացյալ Նահանգների ուղեցույցները առաջարկում են ցածր դեղաչափերով [[թիազիդային միզամուղներ]]ը որպես առաջին ընտրության միջոցներ<ref name=Compare10/><ref>{{cite journal |author=Wright JM, Musini VM |title=First-line drugs for hypertension |journal=Cochrane Database Syst Rev |volume= |issue=3 |pages=CD001841 |year=2009 |pmid=19588327 |doi=10.1002/14651858.CD001841.pub2 |url= |editor1-last=Wright |editor1-first=James M}}</ref>։ Միացյալ Թագավորության ուղեցույցները 55-ից բարձր տարիքի անձանց և աֆրիկական կամ կարիբյան ծագում ունեցողների համար նախընտրելի են համարում կալցիումական անցուղիների պաշարիչների օգտագործումը, իսկ անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչների կիրառումը որպես առաջին ընտրության միջոց՝ խորհուրդ է տրվում ավելի երիտասարդ անձանց համար<ref name="NICE127-drug"/>։ Ճապոնիայում դեղամիջոցների վեց խմբից (կալցիումական անցուղիների պաշարիչներ, անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի պաշարիչներ կամ անգիոտենզինային ընկալիչների պաշարիչներ, թիազիդային միզամուղներ, բետա պաշարիչներ և ալֆա պաշարիչներ) որևէ մեկով բուժումն սկսելը համարվում է հիմնավորված, իսկ Կանադայում խորհուրդ է տրվում բոլոր այս տարբերակները, բացի ալֆա պաշարիչներից<ref name=Compare10/>։