«Հայաստանի առաջին բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
== Ժամանակավոր վերամիավորում ==
 
[[Մեծ Հայք]]ի արևմտյան երկրամասերի որոշ նախարարներ, որոնք դեռ [[Արշակ Գ]]-ի թագավորության շրջանում ([[387]]-[[389]]) դժգոհ էին նրա իշխանությունից, փորձեցին համաձայնության գալ [[Խոսրով Դ]]-ի հետ: Արշակ Գ-ի հետ թագավորության արևելյան երկրամասերից Մեծ Հայքի արևմտյան մաս էին տեղափոխվել մեծ թվով նախարարներ: Եվ երբ հռոմեացիները վերացրին իրենց ենթակայության տակ գտնվող հայկական թագավորությունը, հայ նախարարները նամակով դիմեցին Խոսրով Դ-ին՝ նրան խնդրելով ոխ չպահել և իրենց վերցնել իր ենթակայության ներքո: Խոսրովը, նրանց վերցրեց իր հովանու տակ, վերադարձրեց իրենց կալվածքները, իսկ եթե ինչ-ինչ կալվածքներ ուրիշների էին հանձնվել, դրանք փոխհատուցեց արքունի տիրույթների հաշվին: Խոսրովը նամակով դիմեց [[Թեոդոսիոս Ա Մեծ|հռոմեական կայսրին]]՝ խնդրելով հարկ մուծելու պայմանով իրեն հանձնել Հայոց թագավորության՝ կայսրությանն անցած հողերը: Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով համաձայնեց նրա խնդրանքին: Հայոց արքան հաստատեց նոր «[[Գահնամակ]]»-ը, որում տեղ գտան թագավորության արևելյան և արևմտյան մասերի նախարարությունները:
[[Պատկեր:Image 4678.jpg|330px|աջից|thumb|Բաժանման արդյունքը. թագավորության կործանում և նրա փլատակների վրա [[Հայաստանի մարզպանություն|Հայաստանի մարզպանության]] ձևավորում]]
 
Խոսրովը նամակով դիմեց [[Թեոդոսիոս Ա Մեծ|հռոմեական կայսրին]]՝ խնդրելով հարկ մուծելու պայմանով իրեն հանձնել Հայոց թագավորության՝ կայսրությանն անցած հողերը: Հռոմեական արքունիքն իր շահերից ելնելով համաձայնեց նրա խնդրանքին: Հայոց արքան հաստատեց նոր «[[Գահնամակ]]»-ը, որում տեղ գտան թագավորության արևելյան և արևմտյան մասերի նախարարությունները:
 
Պարսից արքունիքն ուշադիր հետևում էր Խոսրովի գործունեությանը: Երբ նա առանց պարսից շահի համաձայնության կաթողիկոսական աթոռ բարձրացրեց [[Սահակ Պարթև]]ին, նրանից բացատրություն պահանջեցին: Հայոց թագավորը, որ հասցրել էր բավականաչափ ուժեղացնել իր դիրքերը, փորձեց հռոմեական օգնությամբ ազատվել պարսկական գերիշխանությունից: Սակայն կայսրը ոչ միայն նրան չօգնեց, այլև պարսից արքային տեղյակ պահեց Հայոց թագավորի ծրագրերի մասին: Անմիջապես պարսկական մի բանակ ներխուժեց Հայաստան և ձերբակալեց նրան: Մի խումբ հայ նախարարներ Գազավոն Կամսարականի ղեկավարությամբ փորձեցին ընդամենը 700 զինվորով ազատել նրան: Եվ մինչ այդ զորամասը ծանր կռիվ մղելով դիմադրում էր պարսկական զորքերին, հերոսների մի խումբ աշխատեց ազատել շղթայակապ թագավորին: Խոսրովին ազատել չհաջողվեց, իսկ հայկական զորամասը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ, քանի որ և ոչ մի զինվոր մարտադաշտը չլքեց՝ առաջ բերելով պարսիկների զարմանքը: Խոսրովը գահընկեց արվեց և բանտարկվեց Անհուշ բերդում: