«Հայաստանի առաջին բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
 
[[Հռոմեական կայսրություն|Հռոմի վերջին կայսր]] [[Թեոդոս I Մեծ]]ը ([[379]]-[[392]]) և [[Սասանյան Պարսկաստան|պարսից շահ]] [[Շապուհ III]]-ը ([[384]]-[[388]]), համոզվելով, որ իրենցից ոչ մեկին չի հաջողվի ամբողջությամբ իր տիրապետության տակ առնել Հայոց թագավորությունը, որոշեցին այն բաժանել միմյանց միջև: [[387]] թվականին կողմերը պայմանագիր կնքեցին, որով [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] [[Արշակ Գ]]-ր իշխանության տակ գտնվող երկրամասերը որպես ենթակա թագավորություն անցան Հռոմին, իսկ [[Խոսրով Դ]]-ի իշխանության տակ գտնվող երկիրը իբրև հպատակ թագավորություն անցավ Պարսկաստանին: Դրանով Մեծ Հայքի տարածքում հանդես եկած երկու թագավորությունները վերածվեցին կիսանկախ պետական միավորների:
[[Պատկեր:Image 4678.jpg|մինի330px|ձախից|thumb|Մեծ Հայքի բաժանումը]]
Հռոմին անցավ Մեծ Հայքի արևմտյան փոքր հատվածը՝ [[Բարձր Հայք]], [[Ծոփք]] և [[Աղձնիք]] նահանգները: [[Փոքր Հայք]]ը, ինչպես հայտնի է, Հռոմին էր անցել դեռ [[Հայ-հռոմեական պատերազմ]]ից հետո: Մեծ Հայքի մնացած 12 նահանգները անցան Պասրկաստանին: Սակայն Մեծ Հայքի թագավորության իշխանությունը չսահմանափակվեց նույնիսկ այդ նահանգներով: Շատ չանցած [[Ատրպատական]]ի սահմաններում ընդգրկվում են [[Պարսկահայք]]ը և [[Փայտակարան]]ը, որոնք աստիճանաբար զրկվում են հայկական ինքնությունից և այլևս երբեք որևէ հայկական իշխանության կամ թագավորության մեջ չեն մտնում: [[Վրաստան]]ը իրեն միացրեց [[Գուգարք]]ի բդեշխութունը ([[Լոռի]], [[Ջավախք]], [[Կղարջք]]): [[Աղվանք]]ին են միացվում [[Ուտիք]]ը, ավելի ուշ՝ [[Արցախ]]ը: Հայկական թագավորությունից անջատվում են նաև [[Կորճայք]]ը և [[Հայկական Միջագետք]]ը: