«Հայաստանի առաջին բաժանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
[[Պապ թագավոր]]ի սպանությունից հետո ([[374]]) նախարարների մի մասն անգամ պատրաստ էր դաշնակցել [[Սասանյան Պարսկաստան|Պարսկաստանի]] հետ և թագավորի սպանության համար [[Հռոմեական կայսրություն|Հռոմից]] վրեժ լուծել: Սակայն հատկապես հռոմեամետ նախարարները, որոնց մեջ էին նաև Պապին դավադրածները, աշխատում էին մյուսներին համոզել, որ [[Մեծ Հայք|Հայոց թագավորությունը]] ոչ կարող է պարսիկների գերիշխանությունն ընդունել, ոչ էլ միաժամանակ երկու տերությունների հետ թշնամանալ: Իր հերթին, հռոմեական կայսրը Հայոց թագավորի սպանության մեջ «մեղադրեց» իր զորավարին և Հայաստան թագավորելու ուղարկեց [[Վարազդատ Արշակունի|Վարազդատ Արշակունուն]] ([[374]]-[[378]]):
[[Պատկեր:Arshakuni.svg|մինի|ձախից|[[Արշակունիների դրոշ]]]]
Սպարապետ [[Մուշեղ Մամիկոնյան]]ը, որը [[Փավստոս Բուզանդ]]ի խոսքերով «առաջնորդում էր հայերին և զգուշությամբ պահպանում էր Հայաստանի սահմանները»: Նա, առանց թագավորին տեղյակ պահելու, խորհրդակցում էր Մեծ Հայքում գտնվող հռոմեական զորավարների և նրանց միջոցով՝ կայսեր հետ: Նա կայսրին առաջարկում էր Հայոց աշխարհի ամեն մի գավառում քաղաք-ամրոցներ կառուցել և դրանք վերածել ամուր զորանիստ կենտրոնների: Դրանցում պետք է կայսրության ծախսով հայկական կայազորներ պահվեին, սակայն երաշխիք չկար, որ այդ զորանիստներում հռոմեական զորամասեր չէին տեղակայվի: Առաջին հայացքից դա կարծես թե արվելու էր հանուն Հայոց թագավորության ուժեղացման, սակայն բոլորովին դժվար չէր տեսնել, որ դրա հետևանքով այն, փաստորեն, կդադարեր անկախ երկիր լինելուց: Թագավորը սպարապետի վարքագծի մեջ որոշակի վտանգ տեսավ իր արքայական իրավունքների նկատմամբ: Նրա կարգադրությամբ Մուշեղն սպանվեց: Սպարապետության պաշտոնը հանձնվեց Բատ Սահառունուն:
 
Առաջին հայացքից դա կարծես թե արվելու էր հանուն Հայոց թագավորության ուժեղացման, սակայն բոլորովին դժվար չէր տեսնել, որ դրա հետևանքով այն, փաստորեն, կդադարեր անկախ երկիր լինելուց: Թագավորը սպարապետի վարքագծի մեջ որոշակի վտանգ տեսավ իր արքայական իրավունքների նկատմամբ: Նրա կարգադրությամբ Մուշեղն սպանվեց: Սպարապետության պաշտոնը հանձնվեց Բատ Սահառունուն:
Հայ նախարարության պառակտումն անկախության ջատագով, հռոմեամետ ու պարսկամետ խմբերի բարդացրեց երկրի առանց այն էլ ծանր կացությունը: Դրանից օգտվեց պարսից արքունիքը, որը, կայսրության արտաքին դժվարություններն օգտագործելով, Հայոց թագավորություն ուղարկեց Մամիկոնյան տոհմի մեկ այլ ներկայացուցչի՝ Մանվելին: Նա հաստատվեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնում, ապա երկրից քշեց Վարազդատին: Վերջինս, որի գործունեությունից հռոմեացիները խիստ դժգոհ էին, փախավ կայսրություն, սակայն ձերբակալվեց և աքսորվեց:
[[Պատկեր:Արշակունիների զինանշան.jpg|մինի|ձախից|[[Արշակունիների զինանշան]]]]
Հայ նախարարության պառակտումն անկախության ջատագով, հռոմեամետ ու պարսկամետ խմբերի բարդացրեց երկրի առանց այն էլ ծանր կացությունը: Դրանից օգտվեց պարսից արքունիքը, որը, կայսրության արտաքին դժվարություններն օգտագործելով, Հայոց թագավորություն ուղարկեց Մամիկոնյան տոհմի մեկ այլ ներկայացուցչի՝ Մանվելին: Նա հաստատվեց Մամիկոնյան տոհմի նահապետի պաշտոնում, ապա երկրից քշեց Վարազդատին: Վերջինս, որի գործունեությունից հռոմեացիները խիստ դժգոհ էին, փախավ կայսրություն, սակայն ձերբակալվեց և աքսորվեց:
 
Մանվել Մամիկոնյանը Հայաստան էր եկել որպես պարսից արքունիքի վստահելի անձ: Սակայն շուտով, երկրի գործերին պարսկական միջամտությունից զայրացած, վռնդեց պարսիկների կողմից նրան օգնություն ուղարկված զորամասը: Նա գահ բարձրացրեց Պապի մանկահասակ որդիներ [[Արշակ Գ]]-ին և Վաղարշակին, իսկ ինքը դարձավ նրանց խնամակալը՝ զբաղեցնելով սպարապետի պաշտոնը: Սպարապետը բարելավեց հարաբերությունները Հռոմի հետ: Մանվելի խնամակալության տարիները եղան երկրի տնտեսական բարգավաճման և խաղաղ զարգացման շրջան<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/159/160 Հայոց թագավորության թուլացումը]</ref>: