«Գևորգ Սկևռացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գևորգ Սկևռացի''', (Լամբրոնացի, Սսեցի, XIII դար, Կիլիկիայի Լամբրոն բերդաքաղաք-1301), հայ լեզվաբ...»:
 
No edit summary
Տող 1.
'''Գևորգ Սկևռացի''', (Լամբրոնացի, Սսեցի, [[XIII դար]], [[Կիլիկիա]]յի [[Լամբրոն]] բերդաքաղաք-[[1301]]), հայ լեզվաբան, մատենագիր, երաժիշտ-տեսաբան։ Նախնական կրթությունն ստացել է մորեղբոր՝ [[Գրիգոր Սկևռացի|Գրիգոր Սկևռացու]], ապա՝ [[Բջնի]]ի [[Գրիգոր արքեպիսկոպոս]]ի մոտ։ Քերականության մեջ խորանալու համար մեկնել է [[Խոր Վիրապ|Վիրապ]] միաբանություն և աշակերտել [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցուն]]։ Վերադառնալով [[Սկևռա վանք]]ը՝ զբաղվել է գրչության արվեստով։ Նրա ընդօրինակած մատյաններն օժտված են գրչության արվեստի բարձր կուլտուրայով։ Գրել է բանաստեղծություններ («Գեորգ պատանին է գրեաց», աքրոստիկոս), մեկնություններ («Համառօտ մեկնութիւնն Գործոց Առաքելոց», «Մեկնութիւն Եսայեայ» և այլն)։ Լեզվաբանության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Գևորգ Սկևռացու լեզվաբանական երեք աշխատությունները («Խրատ վասն հանգամանաց հեգից․․․», «Խրատք վասն առոգանութեանցն», «Խյրատք յաղագս գրչութեան արուեստի»), ուր նա քննել է հայերենի վանկատության, [[Ուղղագրություն|ուղղագրության]], [[Կետադրություն|կետադրության]], [[հնչյունակազմ]]իհնչյունակազմի հարցերը, սահմանել կանոններ։ Գևորգ Սկևռացին հորինել է գանձեր, որոնցից մի քանիսը ձեռագրերում հանդիպում են որպես տաղեր։ Հավանաբար [[XIII դար]]ի վերջին քառորդում հատուկ զբաղվել է [[Գրիգոր Խուլ]]ի խմբագրած Շարակնոցով։ Գործնականում մշակելով առոգանության խազանշանների երաժշտական կիրառության կատարելագործված սկզբունքներ՝ նոր մակարդակի է բարձրացրել [[միջնադար]]յան երաժշտա-ծիսական երգարանների արվեստը։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա: Անձինք այբբենական կարգով]]