«Վիքիպեդիա:Վիքիպեդիայի մասին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎Վիքիպեդիայի մասին: տվյալների թարմացում
Տող 10.
Վիքիպեդիայի յուրաքանչյուր հոդված բազմաթիվ ներքին հղումներով կապում է ընթերցողին հանրագիտարանի մյուս էջերի հետ՝ ուղղորդելով նրա նավարկումը տեղեկատվության օվկիանոսում։ Վիքիպեդիան գրվում է, կարելի է ասել, համայն գրագետ մարդկության համատեղ ջանքերով և հիմնականում անանուն ու անվճար։ Ըստ էության աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ՝ ունենալով [[համացանց]]ին կապված [[համակարգիչ]], կարող է խմբագրել, սրբագրել կամ վավերացնել հանրագիտարանի հոդվածները և ցանկացած թեմայով նոր հոդվածներ գրել։ Մասնակիցները իրենց ներդրումներն անում են անանուն, որևէ կեղծանվան տակ կամ իրենց սեփական անուններով, եթե այդպես ցանկանան, թեև դա չի խրախուսվում անվտանգության նկատառումներով։ Վիքիպեդիայի հանրությունը գործելակերպի բազմաթիվ սկզբունքներ և հրահանգներ է մշակել հանրագիտարանը բարելավելու նպատակով, սակայն ներդրում անելու համար չի պահանջվում ծանոթանալ այդ բոլոր սկզբունքներին։ 2001 թվականին ստեղծվելուց ի վեր, Վիքիպեդիան արագորեն աճել և դարձել է բազմակողմանի տեղեկությունների ամենախոշոր [[Համաշխարհային սարդոստայն|WWW ցանցային կայք]]ը։
 
2010թ. հունվարի տվյալներով Վիքիպեդիան ամսական ունենում է շուրջ 68 միլիոն այցելու <ref>http://siteanalytics.compete.com/wikipedia.org?metric=uv</ref>։ Ներկայումս ցանցում կան ավելի քան 91,00071 հզ. ակտիվ հոդվածագիրներ <ref>http://en.wikipedia.org/wikistats/EN/TablesWikipediansEditsGt5.htm</ref>, ովքեր [[Վիքիպեդիա:Վիքիպեդիաների ցանկ|272287 լեզուներով]] միաժամանակ աշխատում են ավելի քան 5,000,00033 միլիոն հոդվածների վրա <ref>http://meta.wikimedia.org/wiki/List_of_Wikipedias#Grand_Total</ref>։ Այսօրվա դրությամբ անգլերեն Վիքիպեդիայում <ref>http://en.wikipedia.org/wiki/Main_Page</ref> կա գրեթեավելի 3,300,000քան 4.6 միլիոն հոդված։ Ամեն օր աշխարհի բոլոր ծայրերից հարյուր հազարավոր այցելուներ տասնյակ հազարավոր համատեղ խմբագրումներ են անում և ստեղծում հազարավոր նոր հոդվածներ՝ բազմացնելով [[Վիքիպեդիա]] [[հանրագիտարան]]ում հավաքված գիտելիքները։ (Տես նաև՝ [[Սպասարկող:Վիճակագրություն|Հայերեն Վիքիպեդիայի վիճակագրությունը]] և [http://en.wikipedia.org/wikistats/EN/TablesWikipediansEditsGt5.htm Վիքիպեդիայի համապարփակ վիճակագրություն] հոդվածները)։
 
Յուրաքանչյուր ներդրում կարող է վերանայվել կամ փոխվել։ Օգտագործողի փորձը կամ որակավորումը սովորաբար հաշվի չի առնվում։ Վիքիպեդիայի նպատակն է ընդգրկել համայն մարդկության գոյություն ունեցող գիտելիքները, որոնք կարող են փոփոխական լինել՝ գալով տարբեր աղբյուրներից։ Եվ դա է պատճառը, որ Վիքիպեդիայի տեղեկատվական հենքը չի ընդգրկում հեղինակային հետազոտություններ ու գաղափարներ։ Բոլոր տարիքների, մշակութային ու սոցիալական պատկանելության մարդիկ [[Վիքիպեդիա:Ով է գրում Վիքիպեդիան|կարող են հոդված գրել Վիքիպեդիայում]], <ref>http://en.wikipedia.org/wiki/Who_writes_Wikipedia</ref> և գրեթե բացարձակապես բոլոր հոդվածները կարող են [[Վիքիպեդիա:Ինչպես խմբագրել էջը|խմբագրվել]] ցանկացած մարդու կողմից, ով [[համացանց]]-ին կապվելու հնարավորություն ունի՝ պարզապես սեղմելով յուրաքանչյուր էջի վերնատողում տեղադրված '''խմբագրել''' [[Հիպերկապ|հիպերկապի]] վրա. Ողջունելի են յուրաքանչյուր մարդու կողմից ավելացված տեղեկատվական լրացումները, խաչաձև հղումները, կամ մեջբերումները, պայմանով եթե դրանք արվեն Վիքիպեդիայի [[Վիքիպեդիա:Ոճական ուղեցույց|խմբագրական սկզբունքներով]] և ըստ համապատասխան ձևաչափի։ Ձևաչափից դուրս կամ վիճարկելի տեղեկությունները ենթակա են հեռացման։ Օգտագործողները կարող են չանհանգստանալ, որ Վիքիպեդիայում որևէ [[տեղեկույթ]] ավելացնելիս կամ խմբագրելիս, կարող են պատահաբար վնասել որևէ հոդված կամ նյութ, քանի որ [[Վիքիպեդիա:Ով է գրում Վիքիպեդիան|մյուս խմբագիրները]] միշտ մատչելի կլինեն խորհրդատվության կամ ակնհայտ սխալներն ուղղելու համար, իսկ Վիքիպեդիայի [[համակարգչային ծրագիր]]ը կամ «սոֆթվեյրը» այնպես է կառուցված, որ թույլ է տալիս հեշտությամբ վերականգնել հին տեքստը և ուղղել խմբագրական սխալները։