«Լիլիթ Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25.
 
==Կենսագրություն==
Լիլիթ Հովհաննիսյանը ծնվել է 1987թ. դեկտեմբերի 7-ին [[Երևան]]ում: Նա խառնվածքով շատ ամաչկոտ էր, այդ իսկ պատճառով ոչ ոք չգիտեր նրա թաքնված տաղանդի մասին: Նա երազում էր հագուստի մոդելավորող դառնալդառնալու մասին և ամեն ինչ անում էր իր նպատակին հասնելու համար: Սակայն Լիլիթի տաղանդը պետք է վերջիվերջո բացահայտվեր: Նրա տաղանդը հավանաբար կմնար առանց բացահայտման, եթե նրա հայրը մի օր չհամոզեր նրան փորձել ուժերը երաժշտության բնագավառում: Մինչև 2002թ. սովորել է [[Ջրբաշյան]]ի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: 2005թ-ին ավարտել է [[Հայաստանի Պետական Երաժշտական Թատրոն]]ի վոկալի բաժինը: Երգի ասպարեզում Լիլիթին սպասում էին բազմաթիվ խոչընդոտներ և արգելքներ, Սակայն այնուամենայնիվ նա հաղթահարեց դժվարությունները և որոշեց առաջին անգամ մասնակցել մի մեծ մրցույթի` [[Հայ սուպերսթար]]ին: Այստեղ Լիլիթին հաջողվեց վայելել մարդկանց ուշադրությունն ու սերը իր յուրահատուկ ձայնի, արտասովոր սանրվածքի ու նույնիսկ օպտիկական ակնոցների շնորհիվ: Այս մրցույթում նա գրավեց 4-րդ տեղը և այսպես իրականացավ նրա մուտքը [[հայկական շոու-բիզնես]]: Ավելի ուշ՝ 2011թ. ավարտել է [[Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիա]]յի ջազ-վոկալի բաժինը: Լիլիթի վաղ տարիների երազանքը դառնալ հագուստի մոդելավորող այսօր ինչ-որ չափով կարելի է իրականացած համարել, քանի որ այսօր Լիլիթի տեսահոլովակներում կարելի է տեսնել իր կողմից նախագծված հագուստները:
 
==Լիլիթ Հովհաննիսյանի մրցանակները==