«Առողջարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Spa JPG01.jpg|thumb|[[Սպա (քաղաք)]] քաղաքի անվանումն են ստացել աշխարհի շատ երկրների առողջավայրեր]]
'''Առողջարաններ''', բուժկանխարգելիչ հիմնարկներ, որտեղ բուժման համար օգտագործում են հիմնականում բնական բուժիչ միջոցները ([[կլիմա]], [[հանքային ջրեր]], բուժիչ ցեխեր, ծովային լոգանքներ), ինչպես նաև [[ֆիզիոթերապիա]]ն, բուժական ֆիզկուլտարան և ռացիոնալ սնունդը։ Առողջարանները կազմակերպվում են բարենպաստ կլիմայական, լանդշաֆտային և սանհիգիենային պայմաններով օժտված [[առողջավայրեր]]ում և քաղաքամերձ գոտիներում (տեղական առողջարաններ)։ Առողջարանները լինում են մեծերի և երեխաների, դեռահասների, մոր ու մանկան։ Ըստ բժշկական պրոֆիլի՝ առողջարանները նախատեսվում են [[տուբերկուլոզ]]ով, [[Արյան շրջանառություն|արյան շրջանառության]], [[Մարսողություն|մարսողության]], [[Շնչառություն|շնչառության]], [[Նյարդային համակարգ|նյարդային]], [[ներզատիչ համակարգ]]երի, [[հենաշարժական ապարատի հիվանդություններ]]ով, [[նյութափոխանակության խանգարում]]ներով հիվանդների համար։