«Առողջարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (30) oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Առողջարան չի թույլատրվում [[վարակիչ հիվանդություններ]]ով հիվանդներին, ախտաբանական հղիությամբ կանանց՝ բոլոր ժամկետներում, բնականոն հղիության ժամանակ՝ սկսած 26-րդ շաբաթից և երեխային կրծքով կերակրելու շրջանում։ Առողջարանաառողջավայրային բուժման ընտրության համար, նախատեսված կանոնների համաձայն, կան նաև այլ հակացուցումներ։
 
== Տեղական առողջարաններ ==
Տեղական առողջարան ուղարկում են ծանր հիվանդություններ և վիրահատություններ կրած կամ որոշակի առողջավայրերի կլիմայական պայմանները չհանդուրժող հիվանդներին։ Տեղական շատ առողջարաններ բուժման արդյունավետության տեսակետից չեն զիջում հանրահայտ առողջարաններին։
 
== Մանկական առողջարաններ ==
Մանկական առողջարանները հիվանդ երեխաների համալիր բուժման, քրոնիկական հիվանդությունների կանխարգելման կարևոր օղակ են։ Երեխաներին առողջարան են ուղարկում որոշակի ցուցումների համաձայն, որոնք հաստատում է բժիշկը։ Երեխային տրվում է առողջարանաառողջավայրային փոխանակման քարտ։ Գոյություն ունեն [[ռևմատիզմ]]ով, [[տուբերկուլոզ]]ով, [[հենաշարժական համակարգ|հենաշարժական]], [[շնչառական համակարգ]]երի ոչ տուբերկուլոզային, մարսողության օրգանների, նյարդահոգեբուժական, [[երիկամներ]]ի, [[միզուղիներ]]ի, [[մաշկային հիվանդություններ]]ով և [[նյութափոխանակության խանգարումներ]]ով, [[ոսկրածուծաբորբ]]ով ([[օստեոմիելիտ]]), [[ռևմատոիդ հոդաբորբ]]ով, [[դիզենտերիա]]յով հիվանդների բուժման համար նախատեսված առողջարաններ։ Գործում են մոր և մանկան առողջարաններ՝ 4-14 տարեկան երեխաների համար։
 
Տող 15 ⟶ 17՝
թվում [[գլխուղեղային լուծանք]]ով հիվանդ երեխաներին առողջարան են ընդունում 3 տարեկանից։
 
Առողջարար,Առողջարարական և բուժական միջոցառումներից են մաքուր օդում երկարատև զբոսանքները, բավարար հանգիստը, չափավորված շարժողական բեռնվածությունը և սնունդը, բնական բուժիչ ֆիզիկական գործոնները ([[հանքային ջրեր]], ծովային լոգանքներ, օդային և արևային լոգանքներ, [[ցեխաբուժություն]] և այլն)։
 
Առողջարանում մեծ ուշադրություն է դարձվում մարզմանը և օրգանիզմի կոփմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները։ Առողջարանում գտնվելու առաջին շաբաթում երեխաներն ընտելանում Են նոր իրադրությանը, [[կլիմա]]յին, ապահովվում է նրանց հանգիստը և թեթևակի հետազոտություններ են կատարվում։ Երկրորդ՝ առավել երկարատև շրջանում, կատարվում են անհրաժեշտ հետազոտություններ և բուժում, բավականին ընդլայնվում է շարժողական ռեժիմը։ Երրորդ՝ եզրափակիչ շրջանում, հատուկ ուշադրություն է դարձվում [[օրգանիզմ]]ի կոփման և մարզման միջոցառումներին։ Բուժման տևողությունը տեղական մանկական առողջարաններում 60-90 օր է, [[առողջավայր]]ում՝ 45-60 օր։ [[Սկոլիոզ]]ով, քրոնիկական ոսկրածուծաբորբով հիվանդ երեխաների համար հաստատված են անհատական ժամկետներ։ Մոր ու մանկան առողջարաններում բուժման տևողությունը 24 օր է, առողջարանային տիպի ճամբարներում՝ 45 օր։