«Դավիթ IV Շինարար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Դավիթ Դ Շինարար''' ([[վրացերեն]]՝ დავით IV აღმაშენებელი) (1073-1125) — վրաց թագավոր 1089–ից։ Վրաց [[Բագրատունիներ|Բագրատունիների]] դինաստիայից։ Օգտագործելով սելջուկյան պետության քայքայումն ու խաչակրաց արշավանքները՝ պայքարել է հարևան մահմեդական ամիրայությունների դեմ։ Ստեղծել է ուժեղ և մարտունակ բանակ։ 1104–ին իր տիրույթներն է միացրել [[Կախեթ]]ը և [[Էրեթ]]ին։ 1121–ին [[Դիդգորի ճակատամարտ]]ում պարտության է մատնել սելջուկ–թուրքականա միրայությունների միացյալ զորքին։ 1122–ին ազտագրել է Տփղիսը և հռչակել մայրաքաղաք։ 1123–ին ստեղծել է [[ամիրսպասալար]]ի պաշտոնը։ Հենվելով քաղաքային առևտրա–արհեստավորական խավերի ու մշտական բանակի վրա՝ Դավիթ Շինարարը հաղթանակել է խոշոր ֆեոդալների կենտրոնախույս նկրտումները, եկեղեցին ենթարկել պետությանը։ Զբաղվել է ավերված շրջանների վերաշինությամբ, հետևել գիտության զարգացմանը, որի համար կոչվել է «Շինարար»։ Դավիթ Շինարարի ռազմական հաջողությունները նպաստել են հայերի ազատագրական պայքարին։ 1123–ին [[Անի|Անիի]] ավագանին քաղաքը հանձնել է Դավիթ Շինարարին։ Բազմաթիվ հայեր գաղթել են Հյուսիսային Հայաստան և Վրաստան։ Միաժամանակ հայ ֆեոդալները, հատակապես [[Զաքարյաններ|Զաքարյանները]], [[Մամիկոնյաններ|Մամիկոնյանները]], [[Արծրունիներ|Արծունիները]] իրենց զորամասերով միացել են վրաց բանակին։ Դավիթ Շինարարը ձգտել է հարթել հայ–վրացական կրոնական տարաձայնությունները, հովանավորել է հայ եկեղեցուն և բնակչությանը։ Դավիթ Շինարարի անձնական խորհրդատուներից էր ժամանակի նշանավոր գիտնական [[Հովհաննես Սարկավագ|Հովհաննես Սարկավագը]]։
{{georgiabio-stub}}
{{Միացյալ Վրաստանի թագավորներ}}
[[Category:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Վրաստանի թագավորներ]]
[[CategoryԿատեգորիա:Հայոց պատմություն]]
 
[[ca:David IV de Geòrgia]]