«Հեմոգլոբին»–ի խմբագրումների տարբերություն

== Հեմոգլոբինի միացությունները ==
Հեմոգլոբինի և թթվածնի միացությունը կոչվում է [[օքսիհեմոգլոբին]]։ Այն բավականին անկայուն միացություն է: Թթվածնի հետ կապումը տեղի է ունենում կոոպերատիվ մեխանիզմով, այսինքն թթվածնի մի մոլեկուլի կապումը նպաստում է թթվածնի մի քանի մոլեկուլների սպիտակուցի հետ կապմանը։ Թթվածնից ազատվելուց հետո հեմոգլոբինը վերածվում է դեզօքսիհեմոգլոբինի:
 
Հեմոգլոբինը բականին լավ կապվում է նաև ածխածնի մոնօքսիդի հետ(CO)՝ առաջացնելով [[կարբօքսիհեմոգլոբին]]։ Ածխածնի մոնօքսիդի կապումը հեմոգլոբինի հետ մոտ 3000 անգամ ավելի ամուր է, քան թթվածնինը։ Բացի այդ, հեմոգլոբինի խնամակցությունը ազոտի մոնոօքսիդի հետ մոտ 250-300 անգամ ավելի մեծ է:
 
Հեմոգլոբինի և ածխաթթու գազի միացությունը կոչվում է [[կարբամինոհեմոգլոբին]] (կարբոհեմոգլոբին), որը նույնպես անկայուն միացություն է:
 
Բացի դեօքսի-,օքսի- և կարբօքսիհեմոգլոբինից, հայտնի է նաև մետհեմոգլոբինը, որտեղ հեմի խմբում երկաթի ատոմը օքսիդացած է մինչև +3 ՕԱ և այլևս չի կարող մասնակցել թթվածնի կապմանը, որը բերում է մետհեմոգլոբինեմիա հիվանդությանը։ Մետհեմոգլոբինի առաջացումը կատարվում է ուժեղ օքսիդիչների ազդեցությամբ:
 
2731

edits