«Վերջավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Վերջավորություն''', ձևակազմական երկրորդական [[ձևույթներ]], բառի հիմքի վերջից ավելացող մասնիկներ, որոնք արտահայտում են բառի քերականական իմաստները՝ կազմելով բառաձևեր (սար-սարի-սարից-սարով-սարում, գրեմ-գրես-գրի)։ Վերջավորությունների մի մասն արտահայտում է միայն մեկ, մյուսը՝ մեկից ավելի քերականական իմաստներ։ Այսպես, ''սարերին, ծառերին'' ձևերի վերջավորություններն են ''եր, ի, ն'', որոնցից առաջինն արտահայտում է հոգնակի թվի, երկրորդը՝ [[տրական հոլով]]ի, երրորդը՝ որոշյալության քերականական իմաստ, այսինքն՝ յուրաքանչյուրն արտահայտում է միայն մեկ քերականական իմաստ։ Ընդհակառակը, կատարիր, գրի՛ր, գործի՛ր ձևերի իր վերջավորությունն արտահայտում է և՝ բայական խոսքիմասային իմաստ, և՝ հրամայական եղանակի, եզակի թվի, երրորդ դեմքի քերականական իմաստներ, որոնք հաճախ կարող են արտահայտվել նաև առանց ձևականորեն առկա որևէ վերջավորության։ Այսպես, սեռական, տրական, բացառական, գործիական և ներգոյական հոլովներն արտահայտվում են հատուկ վերջավորություններով, իսկ ուղղական հոլովը՝ առանց վերջավորության, ինչպես՝ [[ծով]]-ծովի-ծովից-ծովով-ծովում, [[քաղաք]]-քադաքի-քաղաքից-քաղաքով-քադաքում և այլն։ Կամ որոշյալ առումն արտահայտվում է ը և ն վերջավորություններով՝ ծառը, առուն, իսկ անորոշ առումը՝ առանց վերջավորության՝ ծառ, առու։ Ընդունված է ասել, որ այսպիսի դեպքերում քերականական իմաստն արտահայտված է զրո կամ բացասական վերջավորությամբ։ Վերջինս քերականական իմաստի արտահայտիչ է դառնում միայն հարաբերակից ձևերի համակարգում։ Վերջավորության բացակայությունը յուրահատուկ ձև է և հակադրվում է վերջավորություններ ունեցող ձևերին։ Վերջավորությունից ավելի լայն է թեքույթ հասկացությունը։
{{ՀՍՀ}}