«Ձևույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
*բառերն օժտված են քերականական ձևավորվածությամբ, ձևույթները` ոչ,
*բառերը գործածության տեսակետից ինքնուրույն, անկախ միավորներ են, որոնցով նախադասություն են կազմում, հետևաբար մտնում են նախադասության մեջ, ձևույթները զուրկ են ինքնուրույնությունից և անկախությունից, մտնում են բառի կազմի մեջ, կազմում են բառի մի մասը, նրա բաղադրատարրը:
== Ձևույթների տեսակները ==
Ձևույթները բաժանվում են երկու տիպի` հիմնական և երկրորդական:
=== Հիմնական ձևույթներ ===
Հիմնական ձևույթը բառի նվազագույն, պարտադիր այն մասն է, որ պարունակում է բառի հիմնական բառական իմաստը: Օրինակ` ''պտղաբանջարաբուծություն'' բառը կազմված է պտղ, բանջար, բուծ հիմնական ձևույթներից, որոնցից յուրաքանչյուրն իր մեջ պարունակում է բառի հիմնական ընդհանուր բառային իմաստը:
 
Հիմնական ձևույթները բառի բառային իմաստ պարունակող միավորներն են, որոնք հիմնականում հանդես են գալիս իբրև արմատներ` [[հնչյունափոխություն|հնչյունափոխված]] կամ չհնչյունափոխված ձևերով:
 
Լեզվում ինքնուրույն գործածություն ունեցող ձևույթներն արմատական բառերն են, երբ արմատի և բառի բառային իմաստները համընկնում են, օրինակ` հայերեն բոլոր [[պարզ բառեր]]ը` սպիտակ, մարմին, դանդաղ, այգի և այլն:
== Գրականություն ==
*[[Մ. Աբեղյան]], Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ձևույթ» էջից