«Միքայել Թումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (11) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Թումանյան Միքայել Գալուստի''' ([[փետրվարի 29]], [[1886]], [[Կարասուբազար]] (այժմ՝ Բելոգորսկ)-[[հուլիսի 24]], [[1950]], [[Երևան]]), հայ խորհրդային բուսաբույծ, գիտության վաստակավոր գործիչ ([[1935]]), [[ՀԽՍՀ]] ԳԱ ակադեմիկոս ([[1943]])։

[[1914 թվական]]ին ավարտել է [[Մոսկվա]]յի գյուղատնտեսական ինստիտուտը (այժմ՝ Հիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա)։ Թումանյանը եղել է իր հիմնադրած մասնավոր երկրագործության ամբիոնի վարիչ նախ [[Երևան]]ի համալսարանում (մինչև [[1930]]), ապա հայկական գյուղատնտեսական ինստիտում ([[1930]]-[[1949]])։ [[1944 թվական]]ին Թումանյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց ՀԽՍՀ ԴԱ երկրագործության ԴՀԻ, որի դիրեկտորն էր մինչե [[1950 թվական]]ը։ Թումայանը ՀԽՍՀ-ում հայտնաբերել և ուսումնասիրել է վայրի ցորենի մի քանի տեսակներ իրենց տարատեսակներով։ Ուսումնասիրությունները նվիրված են դաշտային պայմաններում մշակվող բույսերի ձևառաջացման, բույսերի [[օնտոգենեզ]]ում փոփոխությունների օրինաչափությունների հայտնաբերման հարցերին։ Դրանք նպաստեցին ճշտելու կուլտուրական ցորենի ծագման ու զարգացման հարցերը, բարելավելու ՀԽՍՀ-ում մշակվող ցորենի տեղական հինավուրց սորտերը (սպիտակահատ, գալգալոս, կարմիր սլֆահատ, կարմիր կունդիկ և այլն)։ Թումանյանը եղել է [[Անդրկովկասյան ֆեդերացիա]]յի Կենտգործկոմի անդամ ([[1935]]-[[1937]]), ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահի տեղակալ ([[1944]]-[[1947]])։ [[Լենինական]]ի դաշտավարական տեխնիկումը կոչվում է Թումանյանի անվամբ։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում սահմանված է ակադեմիկոս Թումանյանի անվան ուսանողական մեկ թոշակ։
== Գրականություն ==
*Միքայել ԴալուաոիԳալուաոի Թումանյան կենսամատենագրություն, Ե., 1965։
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Թումանյան, Միքայել}}
 
[[Կատեգորիա:Խորհրդային բուսաբույծներ]]
[[Կատեգորիա:Գիտական գործիչներ]]