«ՄԻԱՎ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
 
==Պատճառագիտությունը և ախտածագումը==
ՄԻԱՎ վարակի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Այն հայտնաբերվել է 1983թ.[[1983]] թվականին Պաստերի ինստիտուտում ([[Ֆրանսիա]]) ֆրանսիացի կենսաբաններ Լյուկ Մոնտանյեի և Ֆրանսուազա Բարի-Սինուսիի կողմից:
ՄԻԱՎ-ը պատկանում է ռետրովիրուսների ընտանիքի լենտիվիրուսների ենթաընտանիքին: Սա 100-120 նմ տրամագծով գնդաձև վիրուս է: Վիրուսի կենտրոնական մասում գտնվում է կոնաձև միջուկը` նուկլեոկապսիդը, որի հիմնական սպիտակուցը p24 սպիտակուցն է: Նուկլեոկապսիդի մեջ պարփակված են [[ՌՆԹ]]-ի երկու միատեսակ մոլեկուլ, հետադարձ տրանսկրիպտազա, ինտեգրազա, պրոտեազա ֆերմենտները և գեներ, որոնք համակարգում են ՄԻԱՎ-ի կենսական ցիկլի բոլոր էտապները: Նուկլեոկապսիդը շրջապատված է մատրիքսով, որը կազմված է p17 սպիտակուցից: Արտաքինից վիրուսը պատված է ճարպասպիտակուցային թաղանթով: Այդ թաղանթի ճարպային շերտում գտնվում են գլյուկոպրոտեիդներ (gp), որոնք կարևոր դեր ունեն վիրուսի կողմից թիրախ բջիջները ճանաչելու և դրանց մեջ վիրուսի ներթափանցման գործընթացում: Իրենց ձևով դրանք նման են սնկի, որի գլխիկը համապատասխանում է թաղանթի արտաքին մասին և կազմված է gp120-ից, իսկ ոտիկը մխրճված է անմիջականորեն թաղանթի մեջ և կազմված է gp41-ից: Մեկ ոտիկին համապատասխանում է 1-3 գլխիկ:
Բջջի մեջ ներթափանցելու համար վիրուսը նախ պետք է ամրանա դրա մակերեսին: Այդ փոխազդեցությունը կախված է վիրուսի և թիրախ բջջի արտաքին թաղանթների փոխադարձ համապատասխանությունից: Դրանք պետք է միմյանց համապատասխանեն այնպես, ինչպես բանալին` կողպեքին: Այն մարկերը, որը ՄԻԱՎ-ին հնարավորություն է տալիս ճանաչելու թիրախ բջիջը, վերջինիս մակերեսին գտնվող CD4+ ընկալիչներն են ([[CD4+ բջիջներ]]): gp120-ի միջոցով վիրուսը միանում է արտաքին թաղանթի վրա այդպիսի ընկալիչներ ունեցող թիրախ բջիջների հետ (T-լիմֆոցիտներ, մոնոցիտներ, մակրոֆագեր և այլն): Դրան հաջորդում է բջջային և վիրուսային թաղանթների միաձուլումը: gp41-ի մասնակցությամբ վիրուսի և [[բջիջ|բջջի]] թաղանթները մերձենում են, որից հետո տեղի է ունենում թաղանթների միաձուլում և վիրուսը ներթափանցում է թիրախ բջջի մեջ: T-լիմֆոցիտների և մոնոցիտների (մակրոֆագերի) թաղանթներում հայտնաբերվել են քեմոկինային կո-ընկալիչներ, որոնք ակտիվորեն մասնակցում են այս գործընթացին: Դրանք հայտնի են որպես CCR5 և CXCR4 քեմոռեցեպտորներ: Վիրուսի նուկլեոկապսիդը, իր ողջ պարունակությամբ, անցնում է ցիտոպլազմա, անջատվում են վիրուսային [[ՌՆԹ]]-ն, հետադարձ տրանկրիպտազան և ինտեգրազան: Հետադարձ տրանսկրիպտազա ֆերմենտի ազդեցությամբ [[ԴՆԹ]]-ի սինթեզ է սկսվում և առաջանում է ԴՆԹ-պրովիրուս: Վերջինս թիրախ բջջի ցիտոպլազմայից անցնում է դրա կորիզի մեջ և ՄԻԱՎ-ի ինտեգրազա ֆերմենտի ազդեցությամբ ներդրվում բջջի գենոմում: Վիրուսային և բջջային գենոմների միաձուլումից հետո սկսվում է ՄԻԱՎ վարակի գաղտնի շրջանը, որի ավարտը բնորոշվում է ԴՆԹ-պրովիրուսի ակտիվացմամբ: Դարձյալ հետադարձ տրանսկրիպտազա ֆերմենտի ազդեցությամբ տեղի է ունենում ԴՆԹ-ի հետադարձ տրանսկրիպցիա ՌՆԹ-ի, ԴՆԹ-պրովիրուսը վերափոխվում է բազմացող ՌՆԹ-վիրուսի, սկսվում է նրա պատճենների վերարտադրումը` վիրիոնի բոլոր բաղադրիչների սինթեզով: Առաջացած վիրիոններն արտազատվում են բջջից բջջաթաղանթի բողբոջման միջոցով: Այսպիսով, ներթափանցելով թիրախ բջջի մեջ և, տեղակայվելով նրա գենետիկ ապարատում, ՄԻԱՎ-ը պարտադրում է վերջինիս արտադրել հարուցիչի նոր մասնիկներ: Վարակված բջիջը կարծես վերածվում է ՄԻԱՎ արտադրող գործարանի», սկսում է արտադրել վիրուսի կառուցվածքային մասեր, որոնցից բջջի ներսում հավաքվում» են նոր վիրուսներ: Դուրս գալով վարակված բջջից` դրանք ընդունակ են ախտահարելու նորանոր CD4+ բջիջներ: Ի վերջո, հյուծվելով՝ ախտահարված CD4+ բջիջները մահանում են: Հետզհետե դրանց քանակը նվազում է այնքան, որ զարգանում է իմունային անբավարարություն և մարդն անպաշտպան է դառնում տարբեր վարակային և ուռուցքային հիվանդությունների հանդեպ: Այդ հիվանդություններն սկսում են դրսևորվել ՄԻԱՎ վարակի վերջնային` ՁԻԱՀ-ի փուլում:
Այսպիսով` ՄԻԱՎ վարակի ախտածագման վճռական գործոններից մեկը CD4+ լիմֆոցիտների ախտահարումն է: Հիվանդության զարգացման ընթացքում տեղի է ունենում CD4+ լիմֆոցիտների քանակի աստիճանական նվազում և դրանց ֆունկցիայի խանգարում, ինչի հետևանքով ընկճվում է իմունիտետը: Առողջ օրգանիզմում CD4+ լիմֆոցիտների քանակը 800-1200 է, իսկ ՁԻԱՀ-ի փուլում նվազում է մինչև 200 և ավելի ցածր:
Գոյություն ունի ՄԻԱՎ-ի երկու տեսակ՝ ՄԻԱՎ1 և ՄԻԱՎ2: ՄԻԱՎ1-ը տարածված է բոլոր մայրցամաքներում և առանցքային դեր է խաղում հիվանդության համաճարակի զարգացման մեջ, իսկ ՄԻԱՎ2-ն ավելի հաճախ հանդիպում է Արևմտյան Աֆրիկայում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՄԻԱՎ» էջից