«ՄԻԱՎ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
• Թլպատումը նվազեցնում է տղամարդու վարակվելու հավանականությունը:
 
 
'''''ՄԻԱՎ-ի փոխանցումը արյան միջոցով'''''
 
Տող 54 ⟶ 56՝
Չախտազերծված ասեղների և ներարկիչների միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցումը լուրջ խնդիր է հատկապես թմրամիջոցների ներարկային օգտագործողների համար, որոնց շրջանում տարածված է թմրամիջոցների համատեղ գործածումը: Այս դեպքում ՄԻԱՎ-ի փոխանցումը հնարավոր է ոչ միայն չախտազերծված ասեղների և ներարկիչների միջոցով: Հենց թմրամիջոցն էլ կարող է լինել վարակի փոխանցման գործոն: ՄԻԱՎ-ը կարող է ներթափանցել դրա մեջ, երբ ընդհանուր տարողությունից թմրամիջոց է վերցվում օգտագործված ներարկիչներով, երբ թմրամիջոցի պատրաստման ժամանակ օգտագործվում են ՄԻԱՎ-ով վարակված մարդու արյամբ աղտոտված ներարկիչներ, նաև այն դեպքում, երբ առանց ախտազերծման կրկնակի օգտագործվում են բաժակները, գդալները և ֆիլտրերը:
ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել թմրամիջոցի նույնիսկ մեկանգամյա ներարկման հետևանքով:
 
 
 
'''''ՄԻԱՎ-ի փոխանցումը ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային'''''
Տող 59 ⟶ 63՝
Մորից երեխային ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս: Այս ճանապարհով վարակի փոխանցման հավանականությունն առանց կանխարգելիչ միջոցառումների իրականացման տատանվում է 25-45%-ի սահմաններում: Համալիր կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հնարավոր է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը նվազեցնել մինչև 1-2%:
ՄԻԱՎ վարակ ունեցող մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման ուղիները և հավանականությունը
 
• հղիության ընթացքում` 5-10%,
 
• ծննդաբերության ժամանակ` 10-20%,
 
• կրծքով կերակրելիս` 10-15%:
 
Հղիության ընթացքում վարակը փոխանցվում է պտղին ընկերքի միջոցով, երբ այն վնասվում կամ բորբոքվում է: Նման դեպքերում ընկերքի պաշտպանական հատկությունները թուլանում են` հնարավորություն տալով, որ ՄԻԱՎ-ը ներթափանցի պտղի օրգանիզմ: ՄԻԱՎ-ը կարող է պտղին փոխանցվել ութ շաբաթական հղիությունից սկսած, սակայն հիմնականում դա տեղի է ունենում հղիության ավելի ուշ շրջաններում: Հղիության ընթացքում պտղի վարակվելու վտանգը կախված է մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունից, նրա ընդհանուր առողջական վիճակից: Եթե մոր արյան մեջ ՄԻԱՎ-ի խտությունը բարձր է, երեխայի վարակման հավանականությունը մեծանում է: Սեռավարակների, սակավարյունության, շաքարախտի, երիկամային հիվանդությունների առկայությունը, նաև թմրամիջոցների, ծխախոտի, ալկոհոլի գործածումը կարող են մեծացնել երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը:
Ծննդաբերության ժամանակ երեխան վարակվում է ծննդաբերական ուղիներով անցնելիս` մոր արյան, հեշտոցային արտազատուկների հետ շփման կամ դրանք կուլ տալու միջոցով: ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը մեծանում է ծննդաբերական գործունեության խանգարումների, երկարատև (4 ժամից ավել տևող) անջուր շրջանի, ծննդաբերության ժամանակ արյունահոսությամբ ուղեկցվող մանկաբարձական միջամտությունների կիրառման (շեքահատում, պտղապարկի հատում և այլն) հետևանքներով:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՄԻԱՎ» էջից