«ՄԻԱՎ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 38.
 
• ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել առանց պահպանակի անգամ մեկ սեռական հարաբերության հետևանքով:
 
• ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը մեծանում է մեծ թվով զուգընկերներ ունենալու դեպքում:
 
• ՄԻԱՎ-ով վարակվելու առումով հետանցքային (անալ) հարաբերություններն առավել վտանգավոր են: Դա պայմանավորված է նրանով, որ ուղիղ աղիքի լորձաթաղանթի կառուցվածքային առանձնահատկության պատճառով վիրուսն ավելի հեշտ է անցնում արյան մեջ: ՄԻԱՎ-ով վարակման վտանգի ենթարկվում է ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ զուգընկերը: Վարակման վտանգն ի հայտ է գալիս դեռևս մինչև սերմնաժայթքումը, երբ արտադրվում է ոչ մեծ քանակությամբ նախասերմնային հեղուկ, որում վիրուսի քանակը կարող է բավարար լինել վարակվելու համար:
 
• Կանայք ավելի խոցելի են ՄԻԱՎ-ի նկատմամբ: Տղամարդուց կնոջը վիրուսի փոխանցման հավանականությունը մոտ 3 անգամ ավելի մեծ է, քան` կնոջից տղամարդուն: Դա պայմանավորված է նրանով, որ սեռական օրգանների լորձաթաղանթի մակերեսը կանանց մոտ ավելի մեծ է, սերմնահեղուկում էլ ՄԻԱՎ-ի խտությունը շատ ավելի բարձր է, քան հեշտոցային արտազատուկներում: Կնոջ տարիքը նույնպես որոշակի նշանակություն ունի ՄԻԱՎ-ով վարակման հարցում: ՄԻԱՎ-ի ներթափանցման համար ամենանպաստավոր գոտին արգանդի վզիկն է, որի լորձաթաղանթի վիճակն առավել նպաստավոր է դրա համար հատկապես մինչև 20 տարեկան և 45-ից բարձր տարիքի կանանց մոտ: Արգանդի վզիկի էռոզիան, ներարգանդային պարույրները ևս ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող գործոններ են:
 
• Սեռավարակների առկայությունը զգալիորեն բարձրացնում է ՄԻԱՎ-ով վարակման վտանգը:
 
• Թլպատումը նվազեցնում է տղամարդու վարակվելու հավանականությունը:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՄԻԱՎ» էջից