«Մեթան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
[[Պատկեր:ModeleMoleculaire-CH4.png|մինի]]
'''Մեթան''', ճահճագազ, հանքագազ, CH<sub>4</sub>, հագեցած [[ածխաջրածին]]ների պարզագույն ներկայացուցիչը։ Անգույն, անհոտ [[գազ]] է, հեղուկացման ջերմաստիճանը -164, 5°С, պնդացմանը՝ -182, 5°С։ Օդից թեթև է մոտ 1, 8 անգամ։ [[Ջուր|Ջրում]] գործնականորեն չի լուծվում։ Ամենակայուն ածխաջրածինն է, լավ [[վերականգնիչ]], [[օդ]]ում այրվում է համարյա անգույն բոցով (այրման ջերմությունը՝ 50, 08 Մջ/կգ կամ 11954 կկալ/կգ)։ Օդի և Մեթանի (5-16 ծավալային%) խառնուրդները պայթուցիկ են։ Մեթանը օգտագործվում է որպես վառելագազ և օրգանական նյութերի արտադրության հումք։ Մեթանի [[քլոր]]ացումից ստացվում է մեթիլքլորիդ, մեթիլենքլորիդ, քլորոֆորմ, քառաքլորածխածին, կատալիտիկ օքսիդացումից՝ ացետիլեն և մրջնալդեհիդ, [[Ծծումբ|ծծմբ]]ի հետ՝ ծծմբածխածին, ամոնիակի հետ՝ կապտաթթու։ Մեթանից ստանում են նաև [[ջրածին]], մուր և ջրագազ։ Մեթանը բնական գազերի (77-99 ծավալային%), նավթագազերի (31-90%) և հանքագազի (34-40%) հիմնական բաղադրիչն է։ Առաջանում է օրգանական նյութերի նեխումից։ Պարունակվում է նավթանյութերի ջերմային մշակման (10-57 ծավալային% ) և ածխի կոքսացման ու հիդրման (24-34%) գազերուվ։
 
{{Ածխաջրածիններ}}
{{ՀՍՀ}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեթան» էջից