«Մեղքի հույզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 62.
Գամբարոն իրականացրել է փորձարարական հետազոտություններ ֆրուստրացիոն իրավիճակում մեղքի և [[զայրույթ|զայրույթի]] փոխազդեցության վերաբերյալ: Գամբարոյի փորձը հետաքրքրական է նրանով, որ նա չի սահմանափակվել ակնհայտ ենթադրություններով, որ նրա կողմից առաջարկված ֆրուստրացիոն իրավիճակը առաջ է բերում հետազոտվողների զայրույթը: Նա օգտագործեց ինքնահաշվետվության տեխնիկան, որպեսզի պարզի, թե ինչպես են փորձարկվողները վերահսկում զայրույթի սուբյեկտիվ զգացումները: Գամբարոյի կողմից առաջարկված հիպոթեզի համաձայն ֆրուստրացիոն իրավիճակին ուղեկցող զայրույթի զգացումը պետք է առաջ բերեր դիաստոլիկ ճնշման բարձրացում, իսկ զայրույթի հետագա ագրեսիվ արտահայտումը կիջեցներ այն: Բացի այդ, Գամբարոն առաջարկեց, որ հետազոտության արդյունքի վրա պետք է ազդեն հետազոտվողների անձնային հատկությունները, օրինակ, որոք չափվում են Մոշերի ագրեսիա – մեղք սանդղակի օգնությամբ:
Հետազոտության համար ստեղծվեցին չորս փորձարարական իրավիճակներ: Ֆրուստրացիոն գրգռիչի դերը կատարում էր փորձարկողի օգնականը: Առաջին իրավիճակում փորձարկողները կարող էին արտահայտել իրենց զայրույթը, օգնականին հարվածելով էլեկտրական հոսանքով: Երկրորդ դեպքում հետազոտվողները կարող էին խնդրել փորձարկողին պատժել օգնականին: Երրորդ դեպքում հետազոտվողներին արգելվում էր արտահայտել իրենց զայրույթը: Չորրորդ դեպքում հետազոտվող իրավիճակը ընդհանրապես չէր պարունակում ֆրուստրացիոն պայմաններ, որոնք կարող էին լինել զայրույթի պատճառ և փորձարկվողներին խնդրում էին լրացնել ինչ-որ ֆորմուլյար:
 
Հետազոտվողների հաշվետվությունները ցույց են տվել, որ նրանք ավելի բարձր են գնահատում զայրույթի զգացումը ֆրուստրացիոն իրավիճակում, քան երբ ֆրուստրացիոն գործոն չկա: Հետազոտվողների մոտ ֆրուստրացիոն իրավիճակում դիաստոլիկ ճնշումը ավելի բարձր է եղել, քան ստուգիչ խմբի հետազոտվողների մոտ: Երկրորդ խմբի հետազոտվոների դիաստոլիկ ճնշումը ֆրուստրացիոն պայմաններին միջնորդավորված ռեակցիայից հետո իջել է համարյա այն ցուցանիշների, ինչ երրորդ խմբի մոտ: Ֆրուստրացիոն իրավիճակում հետազոտվողների դիաստոլիկ ճնշման բարձր ցուցանիշները մեղքի սանդղակի համաձայն , և այն հետազոտվողների մոտ , ում մոտ ցույց են տրվել ցածր ցուցանիշները, բարձրացել են հավասար չափով: Սակայն [[դիաստոլիկ ճնշում|դիաստոլիկ ճնշման]] նվազումը [[ֆրուստրացիա|ֆրուստրացիոն]] գործոնի ագրեսիվ ռեակցիայից հետո հետազոտվողների մոտ, որոնք ունեին բարձր ցուցանիշներ մեղքի անդղակով այնքան հստակ չէր, քան այն հետազոտվողների մոտ, որոնք ցույց էին տվել ցածր արդյունքներ՝ մեղքի սանդղակով: Բայց այն իրավիճակներում, երբ թույլատրվել էր միայն միջնորդավորված ռեակցիա ֆրուստրացիոն գործոնի վրա այն հետազոտողների մոտ, որոնք ցույց են տվել բարձր ցուցանիշներ մեղքի սանդղակով դիաստոլիկ ճնշումը ոչ թե իջել է, այլ մի քիչ բարձրացել: Այս հետաքրքրիր փորձը թույլ է տալիս առավել խորությամբ հասկանալու մեղքի հույզը, մանավանդ այն դեպքում, երբ մեղքը կապված է զայրույթի զգացողության և զայրույթի զգացումի ագրեսիվ ռեակցիայի հետ: Փորձը իր հաջորդականությամբ ցույց է տալիս, որ իր ագրեսիվ պահվածքի համար մեղքի զգացումի արտահայտությունը սերտ կապված է ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ, որոնք առաջ են բերում այդ արարքները և դրանց համար անհանգստությունը: Օրինակ, այն հետազոտվողների մոտ ովքեր [[զայրույթ]] էին զգում իրենց արարքների համար, դիտվում էին անհանգստության հստակ ֆիզիոլոգիական ինդիկատորներ այն բանից հետո, երբ նրանք իրենց զայրույթը արտահայտում էին [[ֆիզիկական ագրեսիա|ֆիզիկական ագրեսիայի]] ձևով: Եվ հակառակը, այն հետազոտվողները ովքեր իրենց ագրեսիայի համար մեղք չէին զգում, որոնց ագրեսիվ պահվածքը բնութագրվում է ՙՙակն ընդ ակն, ատամն ընդ ատամանՙՙ սկզունքով, ագրեսիվ պահվածքը նրանց հանգստացրել է և դիաստոլիկ ճնշումը իջել է, բոլոր ֆիզիոլոգիական պարամետրերը հավասարվել են նորմային: Գամբարոյի հետևությունները իհարկե հետաքրքրական են, սակայն դրանց պետք է վերաբերվել զգուշորեն և պետք է ճշտել, թե որքանով են նրա կողմից կոնկրետ փորձարարական իրավիճակում ստացված արդյունքները համապատասխանում իրական կյանքին: