«Մեղքի հույզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 96.
 
== Ամփոփում==
Մեղքը դիֆերենցիալ հույզերի տեսության համաձայն կարևոր դեր է խաղում անձնային և սոցիալական պատասխանատվության ձևավորման զարգացման ընթացքում, խղճի ձևավորման ընթացքում: Յուրաքանչյուր մարդուն հատուկ որոշակի ֆունդամենտալ մեղքի աղբյուրնեի գոյությունը անվիճելի է, սակայն խիղճը որպես հոգեբանական ֆենոմեն իրենից ներկայացնում է աֆեկտիվ-կոգնիտիվ կառուցվածքների կոմպլեքս, որոնք ձևավորվում են ծնողական և տարբեր սոցիալական ինստիտուտների պահանջների ազդեցության տակ: Խղճի աֆեկտիվ-կոգնիտիվ կառուցվածքները դառնում են բարոյական վարքի [[դրդապատճառ|դրդապատճառներ]] և կարգավորիչներ: Անձնային և սոցիալական պատասխանատվության ձևավորման գլխավոր նախադրյալը հանդիսանում է մեղքը, սակայն ալտրուիզմի դրսևորումները` սոցիալական պատասխանատվության էական բաղադրիչները, որպես կանոն ուղեկցվում են դրական հույզերի ապրմամբ, և հենց դրանք էլ դառնում են վարքի բարձրագույն ձևի` էթիկական կամ բարոյական վարքի հիմնական շարժիչ ուժ:
 
Ամոթն ու մեղքը շատ հաճախ կապված են միմյանց հետ: Ըստ Թոմկինսի, մեղքն ու ամոթը նույն հուզն են` գիտակցությունում տարբեր ձևով ներկայացված: Օսյուբելը պնդում է, որ մեղքը պարունակում է բարոյական ամոթի որոշակի բաղադրիչ:
Հոգեբանների մեծամասնությունը գտնում է, որ ամոթը ենթադրում է իրական կամ երևակայական պատժի հնարավորություն, որը գալիս է շջապատի մարդկանցից, մինչդեռ մեղքի ապրումը ինքնապատժի արդյունք է, ինչը սակայն չի բացառում արտաքին ներգործությունների մասնակցությունը: Մարդը մեղքի ապրում է ունենում նրա կողմից ընդունված որոշակի էթիակական, բարոյական կամ կրոնական ստանդարտների խախտման արդյունքում: Ընդ որում երեխան այդ կոդեքսները ձեռք է բերում ծնողների և այլ մարդկանց հետ իդենտիֆիկացիայի մեխանիզմի օգնությամբ:
Հուզական էքսպրեսիան, որն ուղեկցում է մեղքի ապրմանը այնքան էլ արտահայտիչ չէ, որքան մյուս հույզերինը: Մեղքի զգացում ունենալով` մարդը գլուխը կախում է ցած կամ թաքցնում աչքերը:
Մեղքի ապրումը ուղեկցվում է սեփական սխալականության զգացումով այլ մարդու կամ ինքդ քո հանդեպ: Նկատվում են տխրության և վախի հույզերի հարաբերականորեն բարձր ցուցանիշներ: Մեղքի ապրմանը բնութագրական են լարվածության բարձր մակարդակը, չափավոր իմպուլսիվությունը և վստահության զգացման իջեցումը:
 
Մեղքի զարգացումը և խղճի ձևավորումը հանդիսանում են անձի հոգեբանական ահասունացման կարևորագույն փուլերը:
Ինքնամեղադրանքի չափազանց հակվածությունը կամ էլ, ընդհակառակը, խղճի անբավարար զարգացումը կարող են հանգեցնել դեզադապտացիայի կամ նույնիսկ հոգեպաթոլոգիայի: