«Մեղքի հույզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 65.
 
=== Մեղք և զիջումներ գնալու պատրաստակամություն ===
Ֆրիդմանը, Ուոլինգտոնը և Բլեսը ընդհանրացրին Ֆրիդմանի, Ֆրեյզի, Ուոլիսի , Սադալի, Բրոկի և Բեկերի, Կարլսմիտի և Գրոսսի աշխատանքները: Հեղինակների կարծիքով հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս ասել, որ մեղքի զգացումը բարձրացնում է զիջումների գնալու պատրաստականությունը: Միևնույն ժամանակ հեղինակները հայտարարեցին, որ իրենց հետազոտություններից որոշները ունեն թույլ տեղեր և անհրաժեշտ է նոր հետազոտություններ կատարել:
Առաջին հետազոտության ժամանակ փորձարկվողները հայտնվեցին մի իրավիճակում, երբ նրանք նախապես պատկերացում ունեին իրենց սպասվող էքսպերիմենտի մասին: Նրանք կարող էին այդ մասին հայտնել փորձարկողին, կարող էին նաև խաբել: Ապա բոլոր հետազոտվողներին՝ ովքեր ճիշտն էին ասել և ովքեր ստել էին խնդրեցին մասնակցել այլ էքսպերիմենտի, որը ուներ կա՛մ տհաճ, կա՛մ էլ նեյտրալ բնույթ: Պարզվել էր, որ այս էքսպերիմետին առավել հեշտ համաձայնել էին մասնակցել այն մասնակիցները, ովքեր ստել էին: Ընդ որում տհաճ կամ նեյտրալ բնույթը ոչ մի ձևով չազդեց հետազոտվողների այդ հարաբերակցության վրա:
Երկրորդ հետազոտության ժամանակ հետազոտվողները նստում էին շարժվող սեղանի շուրջ, որի վրա ինչ-որ ուսանողի կողմից դրված էին բլանկներ, ընդ որում ամեն ինչ դասվորված էր այնպես, որ բլանկները անընդհատ խառնվում էին: Ստուգիչ խումբը նստում էր էր կայուն սեղանի շուրջ, որտեղ իդեալական կարգուկանոն էր: Ապա հետազոտողը խնդրում էր հետազոտվողներին մասնակցել փորձին, որը պետք է անցկացներ կա՛մ այն նույն ուսանողը, ում բլանկները խառնվել էին, կա՛մ էլ լրիվ այլ փորձարկող: Արդյունքում խառնված բլանկների հետազոտվողների 75 տոկոսը համաձայնել է մասնակցել հետագա հետազոտությանը, իսկ մյուս խմբում միայն 39 տոկոսը: Ընդ որում, այն փորձի մեջ, որը պետք է անցկացներ այլ հետազոտող երկու խմբերի հետազոտվողները համաձայնել են մասնակցել ավելի հեշտությամբ: Երկու խմբերի տարբերությունը արտահայտվել է այն ուսանողին օգնելու պատրաստակամության մեջ, ով խառնել էր բլանկները: «Մեղավորների» խմբում 10 մարդուց 9-ը համաձայնել են մասնակել իրենց կողմից «Նեղացված» ուսանողը, իսկ մյուս «Անմեղների» խմբում համաձայնել են միայն 5 մարդ 15-ից: