«Ստորին ծնոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
===Ճյուղեր===
[[Պատկեր:Gray185.png|thumb|80 տարեկան տղամարդու ստորին ծնոտ (լատ. mandibulla)]]
Ծնոտի ճյուղերը` ramus mandibulae, սկսվում են ծնոտի յուրաքանչյուր կողմի հետին մասից և ուղղվում են դեպի վեր: Ճյուղի միջային երեսին նկատելի է ստործնոտային անցքը (foramen mandibulae), որը տանում է դեպի ստործնոտային խողովակը (canalis mandibulae): Այդ անցքի միջային շուրթը[[շուրթ]]ը ցայտում է լեզվակի նման և կոչվում է lingula mandibulae, որին էլ ամրանում է [[սեպա-ծնոտային կապանըկապան]]ը: Մարդու լեզվակը ավելի ուժեղ է զարգացած, քան կապիկներինը: Լեզվակից հետ սկսվում և դեպի ցած ու առաջ է ուղղվում ծնոտա-կորճային ակոսը(sulcus mylohyoideus)՝ նյարդերի և անոթների համար: Ակոսից դեպի հետ ու վար գտնվում է թևակերպային անհարթությունը(tuberositas pterygoidea), որտեղ կպչում է թևակերպային կպչուն մկանը: Դեպի վեր ստորին ծնոտի ճյուղը վերջանում է երկու ելուններով. Առաջայինը՝ պսակաձև (processus coronoideus), որ առաջացել է ուժեղ քունքամկանի ձգման պատճառով, իսկ հետինը հոդային (processus condylaris): Երկու ելունները բաժանված են իրարից ծնոտային կտրուճով՝ incisura mandibulae:
 
Հոդային ելունն ունի գլխիկ (caput mandibulae) և վզիկ (collum mandibulae): Վզիկի վրա առջևից գտնվում է թևակերպային փոսը (fossa pterygoidea)`կողմնային թևակերպային մկանի կպման համար: Հոդային ելունի գլխիկը դուրս է ընգած միջային ուղղությամբ, բայց նրա առանցքի միջային ծայրը թեքված է դեպի այնպես, որ եթե շարունակենք երկու գլխիկների երկայնական առանցքները, նրանք 140-150 աստիճանի անկյան տակ կհատվեն ծոծրակային մեծ անցքի առաջային եզրին:
 
[[Պատկեր:Mandible close-up supeiror animation.gif|thumb| ստորին ծնոտ (լատ. mandibulla)]]
Ստորին ծնոտի նկարագրությունը հանրագումարի բերելով, անհրաժեշտ է նշել, որ նրա ձևը և կառուցվածքը բնորոշում են ժամանակակից մարդուն[[մարդ]]ուն: Աշխատանքի պրոցեսում , որով պայմանավորված է կապկի փոխարկվելը մարդու , բռնելու ֆունկցիան ծնոտներից անցել է ձեռքերին, որոնք դարձել են աշխատանքի օրգաններ[[օրգան]]ներ: Դրա հետ մեկտեղ մարդու կողմից արհեստականորեն պատրաստված [[Սնունդ|սննդի]] օգտագործումը հեշտացրել է ծամիչ ապարատի աշխատանքը: Այս բոլորը հանգեցրել են ատամների գործունեության թեթևացմանը և ստորին ծնոտի ռեդուկցիային[[ռեդուկցիա]]յին:
Միաժամանակ մարդու մոտ սկսել է զարգանալ հոդաբաժան խոսքը, որը կապված է ստորին ծնոտին կպչող լեզվի մկանների ուժգին և նուրբ գործունեության հետ: Ուստի ստորին ծնոտի կզակային մասը, որը կապված է այդ մկանների հետ, դիմացել է հետադեմ գործոնների ազդեցություններին և նրա վրա առաջացել են կզակային փուշն ու թմբկությունը: