«Ստորին ծնոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
 
===Ճյուղեր===
[[Պատկեր:Gray185.png|thumb|80 տարեկան տղամարդու ստորին ծնոտ (լատ. mandibulla)]]
Ծնոտի ճյուղերը` ramus mandibulae, սկսվում են ծնոտի յուրաքանչյուր կողմի հետին մասից և ուղղվում են դեպի վեր: Ճյուղի միջային երեսին նկատելի է ստործնոտային անցքը (foramen mandibulae), որը տանում է դեպի ստործնոտային խողովակը (canalis mandibulae): Այդ անցքի միջային շուրթը ցայտում է լեզվակի նման և կոչվում է lingula mandibulae, որին էլ ամրանում է սեպա-ծնոտային կապանը: Մարդու լեզվակը ավելի ուժեղ է զարգացած, քան կապիկներինը: Լեզվակից հետ սկսվում և դեպի ցած ու առաջ է ուղղվում ծնոտա-կորճային ակոսը(sulcus mylohyoideus)՝ նյարդերի և անոթների համար: Ակոսից դեպի հետ ու վար գտնվում է թևակերպային անհարթությունը(tuberositas pterygoidea), որտեղ կպչում է թևակերպային կպչուն մկանը: Դեպի վեր ստորին ծնոտի ճյուղը վերջանում է երկու ելուններով. Առաջայինը՝ պսակաձև (processus coronoideus), որ առաջացել է ուժեղ քունքամկանի ձգման պատճառով, իսկ հետինը հոդային (processus condylaris): Երկու ելունները բաժանված են իրարից ծնոտային կտրուճով՝ incisura mandibulae: