«Սարգիս Բ Աջատար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Սարգիս Բ Աջատար''' (ծ. թ. անհայտ – 1474,Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1469-ից: Հաջորդել է Արիստակես ...
(Տարբերություն չկա)

12:29, 11 փետրվարի 2010-ի տարբերակ

Սարգիս Բ Աջատար (ծ. թ. անհայտ – 1474,Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1469-ից: Հաջորդել է Արիստակես Բ Աթոռակալին: 1460-ին եղել է Էջմիածնի կաթողիկոսական գահին առժամանակ տիրած Զաքարիայի օգնականը, 1462-ից՝ Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի,1465-ից՝ Արիստակես Բ Աթոռակալի առաջին աթոռակիցը: «Աջատար» կոչվել է 1460-ին Լուսավորչի Աջը Էջմիածնից հափշտակելու և Թավրիզ տանելու համար (կաթողիկոս դառնալու նպատակով): Կաթողիկոս ընտրվելուց հետո փորձել է վերադարձնել Աջը, որը Զաքարիա Գ տարել էր Աղթամար: Այդ նպատակով Վրթանես եպիսկոպոսին հանձնարարել է Աղթամարի կաթողիկոսությունից հափշտակել Աջը: Սակայն մինչ Սարգիս Բ Աջատարի նպատակը կիրագործվեր, մահացել է: 1470-ին աթոռակից է օծել Հովհաննես եպիսկոպոսին: Կաթողիկոս. գահին Սարգիս Բ Աջատարին հաջորդել է Հովհաննես Է Աջակիրը, որի օրոք էլ Լուսավորչի Աջը վերադարձվել է Էջմիածին:

Արտաքին հղումներ

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002


Նախորդող՝
Արիստակես Բ Աթոռակալ
Կաթողիկոս
1469–1474
Հաջորդող՝
Հովհաննես Է Աջակիր