«Հայկական լեռնաշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (7) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 2.
'''Հայկական լեռնաշխարհ''', '''Հայկական բարձրավանդակ''' կամ '''Հայկական սարահարթ''', գտնվում է Հյուսիսային կիսագնդի միջին լայնություններում. Փոքր Ասիա թերակղզուց արլ. տարածվում է Սև ծովի և հարավկովկասյան դաշտավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների և Հայոց Միջագետքի հարթավայրերի միջև։
 
Հայկական լեռնաշխարհը, որնորը զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածության շատ փոքր մասը, նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն 1700 մ միջին բարձրության լեռնային կղզի է՝ բարձր ու կտրատված միջնաշխարհով, որի առանձին գագաթներ հասնում են 4000-5000 մ/վ։ Գերմանացի աշխարհագետ Կ. Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ լեռնային զով կղզի։
 
Հայկական լեռնաշխարհը բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Այն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով, միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով, անդնդախոր ձորերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ։ Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մասիս (Արարատ) լեռն է (5165 մ) ։
Տող 14.
 
Հայկական լեռնաշխարհը համարվում է սեյսմիկ գոտի, որի պաճառով տեղի են ունենում ցնցումներ։ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 11։41 րոպեին, տեղի ունեցավ ամենախոշոր երկրաշարժը, որի պաճառով մեր ժողովուրդը ունեցավ մարդկային և նյութական մեծ կորուստ։
 
Ներկայումս Հայկական լեռնաշխարհը հանգած հրաբուխների տարածաշրջան է: Այստեղ է գտնվում [[Առաջավոր Ասիա]]յի միակ գործող հրաբուխը՝ Թոնդրակը կամ Թոնդուրեկը՝ Ծաղկանց լեռներում: Հրաբխային ակտիվություն, սակայն, դրսևորել են շատ լեռներ: Օրինակ՝ [[Վանա լճի]] արևմտյան ափին բարձրացող [[Նեմրութ]] լեռան վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1441 թվականին: Այժմ նրա խառնարանում լիճ է գոյացել, որն իր մեծությամբ աշխարհի ամենամեծ խառնարանային լճերից է:
 
== Գետերն ու լճերը ==
Տող 30 ⟶ 32՝
== Կենդանական աշխարհը ==
Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, վայրի կենդանիներից՝ աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը։ Հնում՝ լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ։ Տարածված է մեղվապահությունը։ Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր և այլն։ Կարմիր գրքւմ գրանցված են մւֆլոնը եվ բեզւարյան այծը։
 
== Դաշտեր և հարթավայրեր ==
Հայկական լեռնաշխարհը հարուստ է հացաբույսերի, թելատու և յուղատու բույսերի, այգեգործության և բանջարաբուծության համար բարենպաստ պայմաններ ունեցող բազմաթիվ հարթավայրերով ու դաշտերով: Նշանավոր դաշտերն են՝ Արարատյան, Ալաշկերտի, Բասենի, Մանազկերտի, Մշո, Շիրակի և այլն:
 
 
== Աղբյուրներ ==