«Ստեփան Թումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Թումանյան Ստեփան Լևոնի''' (ծնվել է` մարտի 26, 1921, գյուղ Բերդ, Շամշադինի շրշան), խորհիդային կ...»:
(Տարբերություն չկա)

18:37, 14 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Թումանյան Ստեփան Լևոնի (ծնվել է` մարտի 26, 1921, գյուղ Բերդ, Շամշադինի շրշան), խորհիդային կուսակցական և պետական աշխատող: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971), ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ (1965): ԽՄԿԿ անդամ 1945 թվականից: Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1943): Եղել է Երևանի Ս. Կիրովի անվան քիմկոմբինատի դիրեկտոր (1954-1957, 1961-1971), ՀԽՍՀ Ժողտնտխորհի նախագահի առաշին տեղակալ (1957-1959), ՀԿԿ Կենտկոմի քարտուղար և բյուրոյի անդամ (1959-1961), ՀԽՍՀ Պետպլանի նախագահի առաջին տեղակալ (1971-1973), ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ Պետպլանի նախագահ: 1977 թվականից ԽՍՀՄ Պետպլանի նախագահի տեղակալ: Ընտրվել է ՀԽՍՀ 4-9 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ: ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1972): Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966):

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։