«Վանի թագավորության սեպագիր արձանագրություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
{{անաղբյուր}}
'''Ուրարտական [[սեպագիր]] արձանագրությունները''' թվագրվում են Ն.Ք. IX-VI դդ.։ Մինչև [[Իշպուինի (Ն.Ք. 825-810)]] արքան արձանագրությունները գրված են նոր ասուրերեն լեզվով, իսկ [[Իշպուինիից]] սկսած` հիմնականում ուրարտերեն։ Երկլեզվյա՝ ուրարտերեն-ասուրերեն արձանագրությունները 2 հատ են, իսկ քվազի երկլեզվյաները 1-2 հատ։ Արձանագրությունների ընդհանուր քանակը մոտ 600800 է, որոնցից մի մասը կամ կրկնություն է, կամ կազմված է ընդամենը մի քանի բառից։ Ուրարտական արձանագրություններն ունեն կաղապարային բնույթ, առկա բառապաշարը չի գերազանցում 300500-ը, որոնցից 200-250-ի իմաստն է քիչ թէ շատ հասկանալի։ Սեպագիր նշանները վերցված են նոր ասուրական սեպագրերից, կան մի քանի զուտ ուրարտերենին բնորոշ սեպանշաններ։
 
'''Ուսումնասիրության պատմությունը'''
 
<blockquote> Արձանագրությունների մասին առաջին տեղեկությունները հայտնի են [[Մովսես Խորենացու "Հայոց Պատմություն"]] գրքից, որտեղ հայոց պատմահայրը դրանքդրանց ստեղծումը վերագրում է [[Ասորեստանի]] թագուհի [[Շամիրամին]]: 1827 թ. [[Վան]] եկածուղղևորված ֆրանսիական-ասիական ընկերության անդամ [[Ֆ. Շուլցը]] ընդօրինակում է մոտ 40 արձանագրություն՝ որով հիմք է դնում [[Վանի]] սեպագիր արձանագրությունների ուսումնասիրմանը։ Ուսումնասիրման սկզբնական շրջանում գիտնականների կարծիքները արձանագրությունների լեզվի վերաբերյալ իրարամերժ էին. [[Ա.Մորտմանը]] համարում էր հայերենը իսկ [[Լ.դե Ռոբերը]] այն համարում էր սեմական լեզու։ XIX դ. վերջում նշանավոր ասուրագետներ [[Ս.Գյույարը]] և [[Ա.Սեյսը]] ցույց են տալիս, որ արձանագրությունները գրված են ասուրական սեպագրերով, որոնք այդ ժամանակ արդեն բավական ժամանակ ուսումնուսիրվում էին։ Պարզվում է, որ հայտնաբերված արձանագրություններում առկա տեքսետերի մի մասը գրված է ասուրերենով, իսկ մեծամասնությունը մի անծանոթ լեզվով։ 1900 թ. [[Հ.Սանդալջյանը]] փորձում է իր ժամանակ հայտնի ուրատերեն տեքստերը կարդալ հայերենով։ Այս տեսակետը մերժում են Սեյսը և Աճառյանը և ուրարտերենը սկսում են համարել մի առանձին անհայտ ծագման լեզու, որ ոչ-մի կապ չունի հայերենի հետ։ Հետագայում առաջանում է մի նոր տեսակետ, ոստըստ որի, ուրարտերենը և խուռիերենը ցեղակից լեզուներ են։ Այդ տեսակետը պաշտպանում էին [[Ի.Դյակոնովը]] և [[Մ.Խաչիկյանը]]։ [[Ռ. Իշխանյանը]] ուրարտերենը անվանում էր նոր խուռիերեն, քանի որ [[Վանի Թագավորության]] ժամանակ խուռիերենը արդեն մեռած լեզու էր։ [[Հ.Սանդալջյանից]] հետո հայերեն և ուրարտերեն լեզուների ընդհանրություններիընդհանրություններ առընչությամբորոնելու աշխատանքներով զբաղվել են [[Գ.Ղափանցյանը]], [[Հ.Աճառյանը]], [[Գ.Ջահուկյանը]], [[Ն.Հարությունյանը]], [[Մ.Իսրայելյանը]], [[Ի.Դյակոնովը]], [[Հ.Կարագյոզյանը]] և այլ անվանի գիտնականներ։ Արդի ուրարտեգետների, մասնավորապես Ս. Այվազյանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուրատերենի հասկանալի բառապաշարում առկա բառարմատների 65%-ը և բառակազմական ածանցների 85-90%-ը ընդհանուր են հին հայերենի` գրաբարի հետ։ Այս ամենը թայլ է տալիս պնդել, որ ուրարտերենը վաղընջական հայերենն է։ </blockquote>
 
'''Օգտագործված Գրականության Ցանկ'''
 
#Մ.Խորենացի "Պատմություն Հայոց" - Երևան 1968
#Ս. Այվազյան "Վանի Թագավորության Սեպագիր Արձանագրությունները I" - Երևան 2003
#Ս. Այվազյան "Վանի Թագավորության Սեպագիր Արձանագրությունները II" - Երևան 2006
#S. Ayvazyan "Urartian-Armenian Lexicon and Historical Grammar" - Yerevan 2011
#Ս. Այվազյան "ՈՒրարտերեն" - Երևան 2013
 
[[Կատեգորիա:Ուրարտու]]