«Անորոշ դերբայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Անորոշ դերբայ''', [[դերբայ]]ի տեսակ, արտահայտում է գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար` առանց [[Բայի եղանակ|եղանակ]]ը, ժամանակը, [[բայի դեմք|դեմք]]ը, թիվը (նաև գործողության առանձին կերպեր) ցույց տալու: Անորոշ դերբայը դիտվում է որպես բայի ուղիղ ձև: Հայ քերականության մեջ նախապես անորոշ դերբայը հայտնի էր ''աներևույթ'' (կամ ''աներևույթ եղանակ'') անունով: Անորոշ անվանումն այն ստացավ համեմատաբար ուշ:
== Կազմությունը ==
 
[[Արևելահայ]] գրական լեզվում անորոշ դերբայը հիմնականում համադրական կազմություն ունի` պարզ կամ բայածանցավոր ''հիմք+ել/ալ վերջավորություն'' կաղապարով: Ըստ այս կաղապարի էլ զարգանում են պարզ ու բայածանցավոր տեսակները (բայախմբերը): Պարզ են անբայածանց հիմք ունեցող բայերը` գրել, համառոտագրել, աղալ և այլն: Բայածանցավորների հիմքը ձևավորված է որևէ բայածանցով: Հիմքի բայածանցներն են` սոսկածանցներ ''-ան-, -են-, -ն-, -չ-'', կրավորական ''-վ-'' ածանցը, պատճառական ածանցները (''-ացն-, -եցն-, -ցն''), բազմապատկական ածանցները (''-ատ-, -ոտ-, -կոտ-, -տ-''): Վերլուծական անորոշը կազմվում է համադրական ձևի ու ''տալ'' օժանդակ բայի կամ կերպանիշ [[Անկատար դերբայ|անկատար II]], [[Հարակատար դերբայ|հարակատար]], [[ապակատար դերբայ|կատարելի I]] դերբայների ու ''լինել'' [[օժանդակ բայ]]ի հարադրությամբ (օրինակ` ''նկարել տալ, գնալու լինեմ''): Մի քանի բայեր չունեն անորոշի ձև` ''եմ, կամ, ունեմ, գիտեմ'':
 
Որոշ լեզուներում (օրինակ` [[հունարեն]], [[լատիներեն]]) անորոշ դերբայը կարող է արտահայտել նաև ժամանակի իմաստ: Ժամանականիշ այս հատկությունն էլ անտիկ քերականներին (իսկ սրանց հետևողությամբ նաև հայերին) հիմք է տվել այն եղանակ համարելու:
== Կիրառությունը ==
Անորոշ դերբայը հայերենում նաև գորշողությանգործողության կամ եղելության անուն է: Այն նոր գրական հայերենում հոդառու է, կարող է հոլովվել հոդով կամ առանց հոդի: [[Նախադասություն|Նախադասության]] մեջ հանդես է գալիս [[գոյական]]ի հիմնական կիրառություններով: [[Հոգնակի թիվ|Հոգնակի]] ձև չունի, բացի բաշխական (ստացական) որոշ ձևերից (օրինակ` ''գնալներս, գնալներդ'' և այլն): Հետևում են [[Ու արտաքին հոլովում|ՈՒ հոլովման]]: Ներգոյականի իմաստ սովորաբար արտահայտվում է վերլուծական կազմությամբ (''կարդալու մեջ, շարժվելու մեջ''). համադրական ներգոյականի ձևերը սահմանափակ են: Գոյականի պես կարող է զուգորդվել [[կապ]]երի հետ (օրինակ` ''գրելու համար, հասնելուն պես, ուտելուց հետո''):
 
Անորոշ դերբայի գործառական հատկություններից կարևոր են հետևյալները`
*ձևավորում է դերբայական դարձված, որի մեջ նա սովորաբար առանցքային անդամ է,
*միակազմ անդեմ նախադասություններում այն կարող է լինել գերադաս անդամ,
*դիմավոր բայի հետ դառնում է ստորոգյալի մաս (օրինակ` ձեռք բերել, աշխատեց հիմնավորել),
*[[օժանդակ բայ]]ի հետ կարող է գործառել որպես [[ստորոգելիական վերադիր]],
*կարող է, հնչերագով պայմանավորված, [[Հրամայական եղանակ|հրամայականի]], [[ըղձական եղանակ]]ի նշանակություններ դրսևորել,
*հոլովական կիրառություններում [[Սեռական հոլով|սեռական]]ի ձևը կարող է լինել [[որոշիչ]],
 
Անորոշ դերբայը հայերենում նաև գորշողության կամ եղելության անուն է: Այն նոր գրական հայերենում հոդառու է, կարող է հոլովվել հոդով կամ առանց հոդի: [[Նախադասություն|Նախադասության]] մեջ հանդես է գալիս [[գոյական]]ի հիմնական կիրառություններով: [[Հոգնակի թիվ|Հոգնակի]] ձև չունի, բացի բաշխական (ստացական) որոշ ձևերից (օրինակ` ''գնալներս, գնալներդ'' և այլն): Հետևում են [[Ու արտաքին հոլովում|ՈՒ հոլովման]]: Ներգոյականի իմաստ սովորաբար արտահայտվում է վերլուծական կազմությամբ (''կարդալու մեջ, շարժվելու մեջ''). համադրական ներգոյականի ձևերը սահմանափակ են: Գոյականի պես կարող է զուգորդվել [[կապ]]երի հետ (օրինակ` ''գրելու համար, հասնելուն պես, ուտելուց հետո''):
[[Կատեգորիա:Բայ]]