«Անորոշ դերբայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Բայ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 5.
Որոշ լեզուներում (օրինակ` [[հունարեն]], [[լատիներեն]]) անորոշ դերբայը կարող է արտահայտել նաև ժամանակի իմաստ: Ժամանականիշ այս հատկությունն էլ անտիկ քերականներին (իսկ սրանց հետևողությամբ նաև հայերին) հիմք է տվել այն եղանակ համարելու:
 
Անորոշ դերբայը հայերենում նաև գորշողության կամ եղելության անուն է: Այն նոր գրական հայերենում հոդառու է, կարող է հոլովվել հոդով կամ առանց հոդի: [[Նախադասություն|Նախադասության]] մեջ հանդես է գալիս [[գոյական]]ի հիմնական կիրառություններով: [[Հոգնակի թիվ|Հոգնակի]] ձև չունի, բացի բաշխական (ստացական) որոշ ձևերից (օրինակ` ''գնալներս, գնալներդ'' և այլն): Հետևում են [[Ու արտաքին հոլովում|ՈՒ հոլովման]]: Ներգոյականի իմաստ սովորաբար արտահայտվում է վերլուծական կազմությամբ (''կարդալու մեջ, շարժվելու մեջ''). համադրական ներգոյականի ձևերը սահմանափակ են: Գոյականի պես կարող է զուգորդվել [[կապ]]երի հետ (օրինակ` ''գրելու համար, հասնելուն պես, ուտելուց հետո''):
[[Կատեգորիա:Բայ]]