«Անորոշ դերբայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Անորոշ դերբայ''', դերբայի տեսակ, արտահայտում է գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար`...»:
 
No edit summary
Տող 1.
'''Անորոշ դերբայ''', [[դերբայ]]ի տեսակ, արտահայտում է գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար` առանց [[Բայի եղանակ|եղանակ]]ը, ժամանակը, [[բայի դեմք|դեմք]]ը, թիվը (նաև գործողության առանձին կերպեր) ցույց տալու: Անորոշ դերբայը դիտվում է որպես բայի ուղիղ ձև: Հայ քերականության մեջ նախապես անորոշ դերբայը հայտնի էր ''աներևույթ'' (կամ ''աներևույթ եղանակ'') անունով: Անորոշ անվանումն այն ստացավ համեմատաբար ուշ:
 
[[Արևելահայ]] գրական լեզվում անորոշ դերբայը հիմնականում համադրական կազմություն ունի` պարզ կամ բայածանցավոր ''հիմք+ել/ալ վերջավորություն'' կաղապարով: Ըստ այս կաղապարի էլ զարգանում են պարզ ու բայածանցավոր տեսակները (բայախմբերը): Պարզ են անբայածանց հիմք ունեցող բայերը` գրել, համառոտագրել, աղալ և այլն: Բայածանցավորների հիմքը ձևավորված է որևէ բայածանցով: Հիմքի բայածանցներն են` սոսկածանցներ ''-ան-, -են-, -ն-, -չ-'', կրավորական ''-վ-'' ածանցը, պատճառական ածանցները (''-ացն-, -եցն-, -ցն''), բազմապատկական ածանցները (''-ատ-, -ոտ-, -կոտ-, -տ-''): Վերլուծական անորոշը կազմվում է համադրական ձևի ու ''տալ'' օժանդակ բայի կամ կերպանիշ [[Անկատար դերբայ|անկատար II]], [[Հարակատար դերբայ|հարակատար]], [[ապակատար դերբայ|կատարելի I]] դերբայների ու ''լինել'' [[օժանդակ բայ]]ի հարադրությամբ (օրինակ` ''նկարել տալ, գնալու լինեմ''): Մի քանի բայեր չունեն անորոշի ձև` ''եմ, կամ, ունեմ, գիտեմ'':
 
Որոշ լեզուներում (օրինակ` [[հունարեն]], [[լատիներեն]]) անորոշ դերբայը կարող է արտահայտել նաև ժամանակի իմաստ: Ժամանականիշ այս հատկությունն էլ անտիկ քերականներին (իսկ սրանց հետևողությամբ նաև հայերին) հիմք է տվել այն եղանակ համարելու: