«Շաքարային դիաբետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 70.
# Լակտատացիդոտիկ կոմա,
# Լիպոգլիկեմիկ կոմա։
== Դիաբետի I տիպ ==
 
Դիաբետի I տիպը պայմանավորված է արյան մեջ ինսուլինի բացակայությամբ այն դեպքում, երբ II տիպի ժամանակ
արյան մեջ ինսուլինն առկա է (ըստ երեւույթին, II տիպի ժամանակ ածխաջրատների փոխանակության վրա գործում են ինսուլինի ազդեցության այլ մեխանիզմներ):
I տիպի դեպքում ինսուլինի պակասի պատճառով խախտվում է հյուսվածքների կողմից գլյուկոզի յուրացումը, եւ գերակշռում են հակաինսուլինային ազդեցության հորմոնները:Ադրենալինն ու գլյուկագոնը նպաստում են ինտենսիվ գլիկոգենոլիզին: Ինսուլինի բացակայության պայմաններում ակտիվացվում են նաեւ կորտիկոստերոիդները՝ նպաստելով գլյուկոնեոգոնեզի ուժեղացմանը` ի հաշիվ գլիկոգենային ամինաթթուների: Այդ ժամանակ նկատվում է հիպերգլիկեմիա (դրան
նպաստում են եւ ACTH-ը, թիրօքսինը) եւ գլյուկոզի քանակությունը գերազանցում է 100-120մգ%: 180մգ%-ը (երիկամային շեմք) գերազանցման դեպքում առաջանում է գլյուկոզուրիա, գլյուկոզի նկատմամբ տոլերանտությունն ընկնում է, որի պատճառով էլ սնունդ ընդունելուց հետո ալիմենտար
հիպերգլիկեմիան երկար ժամանակ չի նորմալանում, մինչդեռ նորմայում 2 ժամվա ընթացքում կատարվում է գլյուկոզի նորմալ
մակարդակի վերականգնում: Սա օգտագործվում է որպես թեստ դիաբետի ծածկված եւ ոչ ցայտուն ձեւերի բացահայտման համար: Այդ նպատակով
կատարում են շաքարային բեռնվածության փորձը. հիվանդին քաղցած ժամանակ տալիս են 1 բաժակ ջրում լուծված 50գ
գլյուկոզ եւ որոշակի ժամանակամիջոցներում որոշում են գլյուկոզի մակարդակն արյան մեջ: Պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ դիաբետով
հիվանդի արյան մեջ գլյուկոզի ելակետային քանակությունը նորմայից բարձր է, իսկ 2 ժամ հետո գլյուկոզի պարունակությունը
մնում է եւս ելակետայինից շատ ավելի բարձր: Շաքարային դիաբետի դեպքում ճնշվում է ացետիլ-CoA -ից
ճարպաթթուների սինթեզը: Դրա փոխարեն ճարպաթթուները ինտենսիվ կերպով յուրացվում են որպես օքսիդացման գլխավոր
սուբստրատ, որն էլ հանգեցնում է ճարպաթթուների (քանի որ 357 Կրեբսի ցիկլը արգելակված է) թերօքսիդացած՝ ացետոնային
մարմիններ կոչվող նյութերի՝ ացետոքացախաթթվի, -հիդրօքսիկարագաթթվի եւ ացետոնի կուտակմանը: Շաքարային
դիաբետի դեպքում արյան մեջ ացետոնային մարմինների պարունակությունը բարձրանում է մինչեւ 100մգ% կամ ավելի
բարձր (նորմայում՝ 2մգ%): Հիվանդներից ացետոնի հոտ է գալիս: Արյան մեջ ի հայտ է գալիս ացիդոզ, որի հետեւանքով ծանր
դեպքերում առաջանում է դիաբետիկ կոմա: Շաքարային դիաբետով հիվանդների շրջանում նկատվում է պոլիֆագիա` (անընդհատ ուտելու ցանկություն) ի պատասխան
այն բանի, որ բջիջները չեն յուրացնում գլյուկոզը, դրանք «քաղցում» են»: Նման հիվանդների շրջանում նկատվում է նաեւ
պոլիդիպսիա՝ ծարավ եւ անընդհատ ջուր խմելու ցանկություն` արյան մեջ ցածրամոլեկուլային նյութերի (գլյուկոզ, ացետոնային
մարմիններ եւ այլն) կոնցենտրացիան նոսրացնելու նպատակով (քանի որ ստեղծում են բարձր օսմոտիկ ճնշում եւ դրանք
օրգանիզմի վրա ունեն թունավոր ազդեցություն): Դրա հետեւանքով առաջանում է պոլիուրիա՝ անընդհատ միզարտադրություն՝ այդ նյութերն օրգանիզմից դուրս հանելու
նպատակով, եւ նիկտուրիա՝ գիշերային միզարտադրություն: Մեծ քանակությամբ միզարտադրության հետեւանքով
փոքրանում է արյան ծավալը, եւ միջբջջային հեղուկից ջուրն անցնում է արյուն: Միջբջջային հեղուկը դառնում է հիպերօսմոլյալ
եւ բջիջներից «ներծծում է» ջուրը: Այդ իսկ պատճառով էլ դիաբետի ծանր տեսակների ժամանակ նկատվում է բջիջների
ջրազրկում՝ դեհիդրատացիա՝ մաշկի եւ լորձաթաղանթների չորություն եւ այլն: Ացիդոզը եւ դեհիդրատացիան դիաբետիկ կոմայի առավել
ուժգին նախորդներն են:Այսպիսով, շաքարային դիաբետի դեպքում ի հայտ են գալիս`
-հիպերգլիկեմիա
-գլյուկոզուրիա,
-պոլիֆագիա,
-պոլիդիպսիա,
-պոլիուրիա (նիկտուրիա),
-հյուսվածքների ջրազրկում,
-ացետոնեմիա (կետոնեմիա),
-ացետոնուրիա (կետոնուրիա) եւ այլն:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}