«Ամֆոտերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ամֆոտերություն''' {{lang-grc|(ἀμφότεροι}}) -որոշ միացությունների հատկությունն է ցուցաբերել և՛ [[հիմքեր|հիմնային]], և՛ [[Թթուներ|թթվային]] հատկություններ: Ամֆոտեր հասկացությունը, որպես երկակի հատկություն առաջին անգամ ձևավորվել է 1814թ. [[Ժ. Գեյ-Լյուսակ|Ժ. Գեյ-Լյուսակի]] և [[Լ. Տենար]]ի կողմից: [[Ա. Գրանչ]]ը թթվահիմնային փոխազդեցությունների մասին ընդհանուր քիմիական թեորիայի շրջանակներում (1917-1927թթ) ամֆոտերությունը բնութագրել է իբրև որոշ միացությունների կողմից ցուցաբերելու ինչպես թթվային,այնպես էլ հիմնային հատկություններ՝ կախված միջավայրից և ռեագենտների բնույթից, որոնք մասնակցում են այդ միջավայրի ստեղծմանը, հատուկ ուշադրություն դարձնելով լուծիչի բնույթին:<ref>Танганов Б.Б. Химические методы анализа. - Улан-Удэ, 2005.- 550 с.</ref> Թթվային հատկություն ցուցբերելով նյութը հանդիսանում է պրոտոնի դոնոր, իսկ հիմնային հատկություն ցուցաբերելով՝ ակցեպտոր: Օրինակներ կարող են հանդիսանալ [[ալյումին]]ը, [[ալյումինի օքսիդ]]ը, [[ալյումինի հիդրօքսիդ]]ը, [[մանգան]]ը, [[մանգանի օքսիդ]]ը, [[մանգանի հիդրօքսիդ|հիդրօքսիդ]]ը, [[ցինկ]]ը, դրա [[ ցինկի օքսիդ|օքսիդ]]ն ու [[ցինկի հիդրօքսիդ|հիդրօքսիդ]]ը և այլն: