«Շուկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Կաղապար:Չեզոքություն}}
'''Շուկա''', փոխանակության ոլորտ, սոցիալ-տնտեսական հարաբերությունների ամբողջություն, որոնց միջոցով իրականացվում է ապրանքների իրացումն ու դրսևորվում դրանցում մարմնավորված աշխատանքի հասարակական բնույթը։ Գոյություն ունի հասարակական-տնտեսական այն ֆորմացիաներում, որտեղ առկա է ապրանքային արտադրությունը։ Տարածքի և [[մասշտաբ]]ների տեսակետից տարբերում են տեղական, ազգային ([[ներքին]]) և համաշխարհային ([[արտաքին]]) Շուկաներ։Դրանց դերը, ֆունկցիաներն ու սահմանները վերարտադրության պրոցեսում և տնտեսական կապերի համակարգում որոշվում են տվյալ հասարակարգում տիրապետող արտադրական հարաբերությունների բնույթով։ Շուկան ձևավորվել է պատմական երկարատև պրոցեսում և օրգանապես կապված է աշխատանքի հասարակական բաժանման հետ։ Ապրանքափոխանակության սկզբնական էտապներում շուկայական կապերն ունեին պատահական, իսկ Շուկայ֊ի տարողությունն ու կառուցվածքը՝ սահմանափակ բնույթ։[[Պատկեր:Ծայրամասային շուկա.jpg|մինի|աջից|Շուկա]] Արտադրողական ուժերի զարգացման ու աշխատանքի հասարակական բաժանման խորացման հետևանքով ապրանքային կապերն ավելի են ուժեղանում։ Շուկայի մեխանիզմի (հիմնական տարրերն են [[գին]]ը, [[առաջարկ]]ը և [[պահանջարկ]]ը) միջոցով ապրանքատերերն ինֆորմացիա են ստանում տնտեսական կյանքի բոլոր ճյուղերի ու ոլորտների մասին, որոշում իրենց ապրանքների հասարակական օգտակարությունը, արտադրական ծրագրերի փոփոխման ուղղություններն ու բնույթը։ Կապիտալիզմի պայմաններում շուկայական հարաբերությունները կարգավորվում են հասարակարգին բնորոշ տնտեսական օրենքներով։ Ապրանքների արտադրության կառուցվածքը տարերայնորեն հարմարեցվում է հասարակական պահանջմունքների ծավալին ու կառուցվածքին։ Շուկան ուղղակի և հակադարձ կապ է ստեղծում արտադրողների և սպառողների միջև։ Այստեղ են որոշվում արտադրության հասարակայնորեն անհրաժեշտ պայմանները, ապրանքների արժեքի մեծությունը, շուկայական արժեքը։ Ներքին շուկայի զարգացումը բնութագրվում է սոցիալ-տնտեսական հակասությունների խորացմամբ՝ արտադրության աճից դրա տարողության ավելացման անընդհատ ետ մնալով։ Հասարակական վերարտադրությունը սպասարկում են ապրանքների, աշխատուժի, փոխատվական կապիտալի և այլ շուկաները։ Ըստ ֆունկցիոնալ նշանակության, առաջինը ստորաբաժանվում է արտադրության միջոցների և սպառման առարկաների շուկաների։ Աշխատուժի շուկայի բնորոշ առանձնահատկությունն է աշխատուժի առաջարկի մշտական գերազանցումը պահանջարկին (տես Գործազրկություն)։ Փոխատվական կապիտալի շուկան այդ կապիտալի նկատմամբ պահանջարկի ու առաջարկի ձևավորման ոլորտն է։ Արագ տեմպերով են զարգանում նաև արժեթղթերի, արտոնագրերի, լիցենզիաների և ծառայությունների շուկաները։ Իմպերիալիզմի և հատկապես կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի ժամանակաշրջանում փոխվում են շուկայի ֆունկցիոնալ բնույթն ու սկզբունքները։ էկոնոմիկայի մասնավորմոնոպոլիստական և պետ-մոնոպոլիստական կարգավորման տարրերի հետևանքով այն կորցնում է հասարակական վերարտադրության համամասնությունների միակ և համապարփակ կարգավորիչի իր [[ֆունկցիա]]ները։ Սակայն, չնայած էկոնոմիկայի կարգավորման տարրերի առկայությանն ու շուկայի մոնոպոլացմանը, անարխիան, կապիտալների շահութաբեր ներդրման ոլորտների, ապրանքների իրացման վայրերի ու հումքի [[աղբյուր]]ների համար մրցակցությունը չեն վերանում և՝ ներքին, և՝ համաշխարհային կապիլիստական շուկայում։ Բացի այդ, միջիմպերիալիստական հակասությունների խորացման հետևանքով ինտեգրացման պրոցեսներն ուժեղանում և ստեղծվում են առևտրական ներփակ բլոկներ։ Ապրանքա[[դրամ]]ական հարաբերությունների առկայությունը պայմանավորում է շուկայի անհրաժեշտությունը սոցիալիզմի ժամանակ։ Արտադրության միջոցների հասարակական սեփականությունն էապես փոխում է շուկայի բնույթը, նշանակությունն ու ոլորտները։ Այն դառնում է միատարր, գործողության ոլորտը սահմանափակվում է արտադրության միջոցների ու սպառման առարկաների իրացումով։ Լինելով սոցիալիստական էկոնոմիկայի պլանաչափ զարգացման լծակներից մեկը՝ շուկան հնարավորություն է տալիս տնտեսկան օրենքների օգտագործման հիման վրա կարգավորելու արտադրության և սպառման տնտեսական հարաբերությունները, բացահայտելու պլանային հաշվարկների ճշտությունը։ Ներքին շուկայում ապրանքներն իրացվում են մեծածախ և մանրածախ պլանային գներով։ Շուկան սպասարկում է պետական, կոպերատիվ և կոլտնտեսային առևտուրը, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքների պետական գնումների և արտադրության միջոցների նյութատեխնիկայի մատակարարման համակարգը։ Համաշխարհային սոցիալիստական շուկան ձևավորվել է սոցիալիզմի համաշխարհային սիստեմի կազմավորման ու աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանման զարգացման հետ, հիմնվում է համարժեքության և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա։ [[Համաշխարհային շուկա]]ն, որը զարգացել է համաշխարհային սոցիալիստական և կապիտալիստական Շուկաների փոխգործողության, պայքարի և տնտեսական մրցության պայմաններում, առևտրատնտեսական հարաբերություններով կապված ազգային շուկաների ամբողջություն է, սոցիալական երկու հակադիր սիստեմների խաղաղ գոյակցության հիմքերից մեկը։
 
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շուկա» էջից