«Նարոդնիկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{անաղբյուր}}'''Նարոդնիկություն''', ― մի ուղղություն է ռուս հասարակական շարժման մեջ, գլխավորապես տարածված է եղել 19-րդ դարի երկրորդ կեսերին, արտահայտում էր այն մանր-բուրժուական ինտելեգենցիայի հայացքներն ու տեսակետները, որն իր հենարանը տեսնում էր գյուղացիության մեջ։
 
Նարոդնիկները ընդունում էին, որ [[Ռուսաստան]]ը ընթանում է զարգացման ինքնուրույն ուղիով, որը տարբեր է Արևմուտքի զարգացման ուղիից, և որ Ռուսաստանում շնորհիվ այն հանգամանքի, որն հողն օգտագործվում է համայնական ձևով («հողային օբշչինա» ― հողը կազմում է համայնքի բոլոր անդամների կոլլեկտիվ սեփականությունը և միայն ժամանակավորապես է տրվում առանձին անհատներին օգտագործելու) ― հնարավոր կլինի անմիջականապես անցնել [[սոցիալիզմ]]ին՝ առանց անցկենալու կապիտալիստական զարգացման ստադիան։ 20-րդ դարի սկզբին Նարոդնիկությունը վերածնվեց եսերների, տրուդովիկների, ժողովրդական սոցիալիստների կուսակցությունների ծրագրերում։