«Սիցիլիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 72.
Սիցիլիայի ռելիեֆը լեռնային է: Կան մի քանի լեռնաշղթաներ, որոնցից ամենամեծը Սիցիլիական Ապենիններն են: Սարահարթերն ու դաշտերը կազմում են ընդհանուր մակերեսի միայն 14% : Ափի երկարությունը կազմում է մոտ 1000 կմ և ունի հյուսիսում` քարքարոտ բնույթ, իսկ հարավում ավազոտ բնույթ:
Խոշոր գետերն են Սալսոն(144 կմ) և Սիմետոն(113 կմ):
 
== Կլիման ==
 
Կլիման տիպիկ միջերկրածովային է` շոգ ամառներով և կարճ ու մեղմ ձմեռներով: Արևային ժամերի թիվը տարվա ընթացքում հասնում է 2500, այն դեպքում երբ մայրցամաքային Իտալիայում 2000 է: Տեղումների մեծ մասը թափվում է ձմռան ամիսներին` հոկտեմբերից մարտ ամիսների ընթացքում: Ամենաբարձր ջերմաստիճանը հուլիս և օգոստոս ամիսներին է` միջինում +26 °C, իսկ ամենացածրը +10°-ից +14 °C` դեկտեմբերին և փետրվարին: Ջրի ջերմաստիճանը +16°C է ձմռանը և +27 °C ամռանը:
 
== Տնտեսություն ==
 
Սիցիլիան Իտալիայի համեմատաբար քիչ զարգացած շրջաններից է: Կղզու տնտեսությունը պահպանում է հետամնաց ագրարային վիճակը: Սիցիլիայի համախառն ներքին արդյունքը կազմում է 5.6%` 82 մլն Եվրո: Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով կազմում է 16 500 Եվրո: Համախառն ներքին արդյունքով Սիցիլիան զբաղեցնում է 17րդ տեղը Իտալիայում:
=== Արդյունաբերություն ===
1950-70ական թթ. այստեղ առաջացան արդյունաբերական նշանակալի կենտրոններ: 1973 թվականին արդյունաբերության մեջ զբաղված էր տնտեսապես ակտիվ բնակչության 30.6% - ը, իսկ գյուղատնտեսության մեջ` 27,2 % - ը : Արդյունաբերության ավանդական ճյուղերն են` ծծմբի, շինարարական քարերի, ծովի աղի հանքարդյունաբերությունը: Արդյունաբերության նոր ճյուղերից են` կալիումական աղերի, նավթի և բնական գազի արդյունաբերությունները:
=== Գյուղատնտեսություն ===
Սիցիլիայում 650,000 հա հող հատկացվել է գյուղատնտեսությանը: Ջրամատակարարման անկայունությունը չի խանգարում գյուղատնտեսությանը լինել տարածաշրջանի ամենակարևոր տնտեսական ռեսուրսներից մեկը: Շատ կարևոր է հացահատիկի արտադրությունը, հատկապես ցորենի, որը օգտագործվում է մակարոնեղենի պատրաստման մեջ: Կղզին հայտնի էր մակարոնեղենի արտադրությամբ դեռևս հռոմեացիների ժամանակներից և այն անվանում էին <Հռոմեական ամբար>: Մեծ քանակությամբ աճեցվում է ձիթապտուղ, որը ապահովում է բարձր որակի ձիթապտղի յուղի արտադրությունը:
Տնտեսապես կարևոր է էկզոտիկ մրգերի`հատկապես կիվիի և մանգոյի աճեցումը: Բացի այդ, Սիցիլիայի կլիման հնարավորություն է տալիս աճեցնել բանան, պիստակներ եւ նուշ:
=== Ձկնորսություն ===
Ձկնորսությունը Սիցիլիայի արժեքավոր ռեսուրսներից է: Կղզում կան բազմաթիվ խոշոր ձկնորսության կենտրոններ: Ձկնորսական արդյունաբերության հիմնքն են կազմում սարդինան, թյուննոսը, սկումբրիան, ավելի կոնկրետ տիպիկ Միջերկրածովյան կապույտ ձուկը:
 
 
 
 
[[Կատեգորիա:Կղզիներ այբբենական կարգով]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սիցիլիա» էջից