«Մեյոզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Մեյոզի նշանակությունը ==
Մեյոզի նշանակությունը: Մեյոզի արդյունքում դիպլոիդ հավաքակազմով բջջից առաջանում են հապլոիդ հավաքակազմով բջիջներ (վերջին հաշվով գամետներ), որոնց հետագա միաձուլումից բեղմնավորման արդունքում նորից վերականգնվում է քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմն, այսինքն՝ սեռական եղանակով բազմացող օրգանիզմների համար մեյոզն ապահովում է տեասկի քրոմոսոմային հավաքակազմի հաստատունությունը: Մեյոզը կարևոր նշանակություն ունի նաև օրգանիզմների փոփոխականության մեծացման գործում, ինչը նյութ է հանդիսանում բնական ընտրության համար: Փոփոխականության մեծացման մեջ կարևոր են նախ՝ մեյոզի առաջին բաժանման պրոֆազում տեղի ունեցող տրամախաչման պրոցեսը, և ապա՝ առաջին բաժանման անաֆազում քրոմոսոմների անկախ բաշխումը, որը բերում է հատկանիշների անկախ, պատահական բաշխման:
 
[[Կատեգորիա:Բջջային պարբերաշրջան]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեյոզ» էջից