«Սիրարփի Տեր-Ներսիսյան»–ի խմբագրումների տարբերություն

հայ հայագետ, արվեստագետ
Content deleted Content added
Նոր էջ «'''Սիրարփի Միհրանի Տեր-Ներսիսյան ''' (ծնվել է մայիսի 9 1896,Կոստանդնուպոլիստ հայ բյուզանդագետ, արվ...»:
(Տարբերություն չկա)

17:34, 13 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Սիրարփի Միհրանի Տեր-Ներսիսյան (ծնվել է մայիսի 9 1896,Կոստանդնուպոլիստ հայ բյուզանդագետ, արվեստաբան, հայագետ։ ՀԽՍՀ ԳԱ արտասահմանյան անդամ (1966)։ Ավարտել է Կոստանդնուպոլսի էսայան վարժարանը, ապա՝ անգլիայի Հայ-սքուլը (բարձրագույն դպրոց1917-19- թվականին սովորել է Ժնևի համալսարանի գրկան բաժնում։ 1919 թվականին տեղափոխվել է Փարիզ, Սորբոնում աշակերտել բյուզանդագետներ Շ․ Գիլին, Գ․ Միլեյին, ռոմանական և գոթական արվեստների պատմաբան Հ․ Ֆոսիյոնին։ 1922-ին Փարիզի բարձրագույն ուսումնասիրությունների դպրոցում դարձել է Գ․ Միլեյի ասիստենտը։ 1930-1931 թվականին եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասսաչոաեթս նահանգի Ուելեսլիի քոլեջի արվեստի պատմության դասախոս, 1937-47 թվականին նույն քոլեջի արվեստի բաժնի և Ֆարնսվորթ թանգարանի տնօրեն։ 1946 թվականին Հարվարդի համալսարանի Գումբարտոն Օկս գիտահետազոտական հաստատությունում արժանացել է բյուզանդական արվեստի պրոֆեսորի կոչման, 1963 թվականից՝ վաստակավոր պրոֆեսոր։ Լույս է ընծայել «Բարեղամի և Հովասափի վեպի նկարազարդումը» (1938, ֆրանսերեն) բյուզանդագիտական ուսումնասիրությունը, <12,13, 14 դարերի հայկական նկարազարդ ձեռագրերը Վենետիկի Մխիթարյան հայրերի գրադարանում» երկը (տեքստը՝ 1936, ալբոմ՝ 1937, ֆրանսերեն), «Հայաստանը Ա Բյուգանդական կայսրությունը» (1945, անգլերեն)։ Հրատարակել է նաև «Չեսթեր Բիթի գրադարան, հայկական ձեռագրերի ցուցակ՝ հայ արվեստի պատմության ներածականով» (1958), «Աղթամար, Ս․ Ւսսչ եկեղեցի» (1965), «Հայկական ձեռագրերը Ֆրիր արվեստի պատկերասրահում» (1963), «Հայկական ձեռագրերը Ուոլտերսի Արվեստի պատկերասրահում» (1973, բոլորը անգլերեն) ձեռագրերով Սիրարփի Միհրանի Տեր-Ներսեսյան ռագրագիա արվեստաբան, աշխատությունները։ Գիտնականի «Բյուզանդագիտական և հայկական ուսումնասիրություններ» երկհատոր ժողովածուի մեջ (1973) ամփոփված են նրա վաթսունից ավելի մեծարժեք հոդվածները անգլերեն և ֆրանսերեն։ Բազմամյա ուսումնասիրությունների արդյունք է Տեր-Ներսիսյանի «Հայկական արվեստ» (1977, ֆրանսերեն) կոթողային աշխատությունը։ Տեր-Ներսիսյան Ֆրանսիայի արձանագրությունների ու գեղարվեստական գրականության ակադեմիայի, Ֆրանսիայի Հնագետների ազգագրական միության, Բրիտանական ակադեմիայի թղթական անդամ է։ Արժանացել է բազ մաթիվ մրցանակների և պարգևների, այդ թվում՝ Անգլիայի հնագետների միության ոսկե շքանշանին (1960), Ֆրանսիայի Արձանագրությունների ու գեղարվեստական գրականության ակադեմիայի Շլյումբեր-Ժեի անվան (1963), ՀԽՍՀ ԳԱ Անանիա Շիրակացու անվան (1981) մրցանակներին։ Զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում, այդ թվում՝ արևելագետների Մոսկվայի կոնգրեսում (1960) և պատմաբանների սովետաֆրանսիական գիտաժողովում (Երևան, 1969

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։