«Քորդավորներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Քորդավորների''' ({{lang-lat|Chordata}}), կենդանիների տիպ։ Քորդավորները տարածված են ամբողջ [[երկրագունդ|երկրագնդով]] մեկ, [[տեսակ]]ների թիվը 43 հազար։ Մարմնի երկարությունը տատանվում է 2-3սմ մինչև 35մ սահմաններում։ Խիստ բազմազան, բազմաձև [[կենդանիներ]] են։ Ցածրակարգերի մեջ կան նստակյաց տեսակներ, բարձրակարգերը ակտիվ տեղափոխվում են։ Ունեն հետևյալ ընդհանուր հատկանիշները.
# Բոլորին բնորոշ է [[քորդա]]ն։ Ցածրակարգերի մոտ այն պահպանվում է նույնիսկ հասուն շրջանում, իսկ բարձրակարգերի մոտ այն փոխարինվում է [[ողնաշար]]ով։ Քորդան ունի [[էնդոդերմ]]ային ծագում և առաջանում է [[սաղմնային աղիք]]ից, իսկ [[ողնաշար]]ը՝ մեզոդերմային։ Քորդայի փոխարինվելը հատվածավորված ողնաշարի ունի կարևոր [[էվոլուցիա|էվոլուցիոն]] նշանակություն, դրա շնորհիվ մեծանում է ճկունությունը։
# Քորդայի վերևով ձգվում է [[նյարդային խողովակ]]ը, այն առաջանում է [[էկտոդերմ]]ից։ Նրա [[խոռոչ]]ը ([[նևրոցել]]) դիՖերենցված է երկու բաժնի՝ գլխային և մեջքային։ Սրանց մոտ ուժեղ արտահայտված է [[ցեֆալիզացիա]]ն։